• USD 480.13
  • GBP 670.45
  • EUR 587.25
  • RUB 7.74
  • GEL 196.17
Ապրիլ 24, 2018
Մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այդ արյունալի աղետը և նորից շենացնել հարազատ հողը և պաշտպանել այն

 

Բակո Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
31.01.2018 | 13:00

Թյուրիմացությու՞ն, թե՞ ԴԱԻՇ-ը մոտենում է Հայաստանին

Երբ սիրիական դեպքերը որոշակիորեն հանգուցալուծվեցին, ինչի արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը կարծեք թե ջախջախիչ պարտություն կրեց, պարզ դարձավ, որ այդքանով նրա գործունեությունը չի ավարտվի, և ահաբեկիչները, որոնց կազմում շատ ակտիվ են հատկապես միջինասիական պետությունների ներկայացուցիչները, կփորձեն իրենց շոշափուկները տարածել մասնավորապես դեպի արևելք՝ դեպի իրենց հայրենի երկրները: Ակնհայտ էր նաև, որ այդ նպատակով նրանք պետք է փորձեին գտնել տարանցիկ ուղիներ: Մինչ վերջերս թվում էր, թե այս ամենը մեզնից շատ հեռու է: Սակայն շուրջ մեկ ամիս առաջ դաիշականներն արդեն հայտնվեցին հարևան Վրաստանում ու Թբիլիսիի կենտրոնում փորձեցին ահաբեկչական ակցիա իրականացնել, որը կանխվեց տեղի իրավապահների կողմից: Սա արդեն Վրաստանում, որը մեր անմիջական հարևանն է և ցամաքային ճանապարհով աշխարհի հետ մեզ կապող միակ ուղին:

 

Եվ ահա երկու իրար հաջորդող լուր մամուլից, որոնք արդեն առավել տագնապալի են: Առաջին դեպքում խոսքը գնում էր Եմենի, Թուրքիայի, միջինասիական հանրապետությունների քաղաքացիություն ունեցող մի քանի կասկածելի անձանց՝ Հայաստանի տարածքով Իրան ներթափանցելու փորձի մասին, որը կանխվել է համապատասխան մարմինների կողմից: Փառք Աստծո, որ կանխվել է: Սակայն ովքե՞ր էին այդ անձինք, որոնց մեջ, ի դեպ, կային նաև կանայք: Ինչպե՞ս նրանք առանց պատշաճ ձևակերպված փաստաթղթերի կարողացան տաքսիներով հասնել մինչև իրանական սահման՝ անկաշկանդ տեղաշարժվելով, ի դեպ, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքով: Փաստն արդեն իսկ խիստ մտահոգիչ է, եթե նույնիսկ նրանք ընդամենը անօրինական միգրանտներ էին, որոնք փորձում էին օգտագործել մեր երկրի տարածքը զուտ տրանզիտային նպատակով:

 

Երկրորդ հրապարակումն արդեն կրում էր առավել առարկայական բնույթ: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ, ոմն հավատափոխ հունահպատակ Արման Ջանջուղազյան, որը հավաքագրվել է ԴԱԻՇ-ին, մեր երկրի տարածքում հասցրել է ծանր հանցագործություն իրականացնել, կյանքից զրկելով մեկ այլ պետության քաղաքացու, ընդ որում, դատելով այդ մասին մեր գործընկերներին համապատասխան ծառայությունների ներկայացուցչի տված մեկնաբանություններից, նշված հանցագործությունը կատարվել է եթե ոչ ԴԱԻՇ-ի անմիջական ցուցմամբ, ապա նրա հավանությամբ: Կատարվել է ԴԱԻՇ-ի հայ համակիրի ձեռքերով, որն արդեն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս: Ավելին, այս մարդը համացանցի միջոցով փորձում է Հայաստանում հավաքագրել համակիրների: Ինչպես ասում են, հասանք:

 

Չեմ ցանկանում հիմա անդրադառնալ այս երկու դեպքերի մանրամասներին: Կատարվում են համապատասխան գործողություններ, որից հետո պատկան մարմինների կողմից հավանաբար կտրվի տեղեկատվություն՝ բնականաբար թույլատրելի սահմաններում: Թերևս  երկրորդ դեպքին առաջիկայում նախատեսում եմ անդրադառնալ մեկ այլ առիթով, որի մասին մինչ քննության ավարտը նպատակահարմար չեմ համարում խոսել:

 

Չեմ ցանկանում նաև, որ այս ամենից ընթերցողի մոտ առաջանան խուճապային տրամադրություններ: Իրականում, դրա համար լուրջ հիմքեր դեռևս չկան: Սակայն անհրաժեշտ է նաև գիտակցել, որ որքան էլ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանի ամենաապահով և թերևս ամենակազմակերպված պետությունը, ահաբեկչություն կոչվող չարիքը ընդհուպ մոտեցել է մեր սահմաններին: Ցավոք, սա արդեն իրականություն է, որի հետ մենք պետք է սովորենք ապրել և պահանջում է առանձնակի զգոնություն, ընդ որում՝ ոչ միայն համապատասխան ծառայություններից և մարմիններից, այլև յուրաքանչյուր քաղաքացուց: Զգոնություն ինչպես կենցաղային շփումներում, այնպես էլ՝ վիրտուալ տիրույթում: Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել՝ ելնելով ժամանակի պահանջներից:

 

Հ.Գ. Հոդվածը պատրաստվում էր տպագրման, երբ հայտնի դարձավ, որ երեկ՝ հունվարի 30-ին,  ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ս. Սարգսյանը հայտարարել է. « Արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու ժամանակը»:


    Լրահոս
    ՌԱԿ
    Զուտ ազգային, ապաքաղաքական երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. ՌԱԿ հայտարարությունը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /