• USD 482.65
  • GBP 646.46
  • EUR 566.1
  • RUB 7.86
  • GEL 194.94
Մայիս 25, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
02.02.2018 | 08:04

Այսօր Կոստան Զարյանի ծննդյան օրն է

Եկ քեզ տանեմ: Թեւս սեղմիր,

Զգոյշ քայլիր

Եւ փողոցից,

Ուր խոր մութը-անձրեւ,թախիծ

Հռծկլտում են վիրաւորւած,

Անցնենք կամաց:

 

Կոստան Զարյան գրողը ծնվել է 1885 թ․-ի փետրվարի 2-ին Բաքվի նահանգի Շամախի քաղաքում՝ Քրիստափոր Եղիզարովի տանը։ Ընտանիքի 19-րդ երեխան էր և վերջինը։ Հայրը եղել է ցարական բանակի գեներալ և զոհվել որդու ծննդից 5 տարի անց։ Շուտով Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու, ուր Զարյանն ընդունվում է ռուսական գիմնազիա։ Գիմնազիայում սովորելուց հետո մեկնում է Փարիզ ու կրթությունը շարունակում Սեն-Ժերմեն քոլեջում։

 

Քոլեջն ավարտելուց հետո Կոստան Զարյանը որոշ ժամանակով բնակություն է հաստատում Կովկասում, ապա մեկնում Բելգիա, մինչև 1910թ․-ը սովորում է Բրյուսելի համալսարանում ու ստանում փիլիսոփայության դոկտորի գիտաստիճան։

Զարյանը ապրում է բուռն ուսանողական կյանքով, որը լցված էր անքուն գիշերներով, երկար վիճաբանություններով, Կաֆե Լանդոլտոլմում և Կաֆե Լիրիկում անցկացրած ոգևորություններով, Պլեխանովի ու Լենինի, էմպիրիոկրիտիցիզմի ու հեղափոխական գաղափարներով։ Ժնևում լույս տեսնող բոլշևիկյան «Ռադոլդա» ամսաթերթում տպագրում է պրոլետարական բանաստեղծություններ՝ «Արևմտյան քաղաք» և այլն։ Կ. Զարյանի հեղափոխական հակումները բացատրելի են նրանով, որ նա լավ ծանոթ էր հայ ազատագրական շարժումներին, որ ծավալվում էին դարասկզբին։ Կամոյի կողմից Լենինին ուղարկված դրամը փոխադրելիս Զարյանը ձերբակալվում է և մեկուկես տարի անցկացնում Մյունխենի բանտում։

1910-1913թթ․-ին Զարյանը բնակվել է Վենետիկում, որտեղ էլ վերջապես սովորել է հայերեն լեզուն Մխիթարյան միաբանների ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում Կոստան Զարյանը գործի է դրել իր ստեղծագործական կարողությունները՝ հրատարակելով մի քանի աշխատություններ իտալերեն ու ֆրանսերեն լեզուներով։

 

1914 թ․-ին Զարյանը Կ․ Պոլսում էր, որտեղ էլ Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին հիմնել էր «Մեհեան» հանդեսը։ Շուտով պատերազմի արհավիրքը ստիպում է, որ Զարյանը կնոջ և երկու երեխաների հետ հեռանա Կ․ Պոլսից։ Շուրջ վեց ամիս Զարյանը մնում է Սոֆիայում, որտեղ հանդիպում է Պոլսից վերադարձող Յ. Լեփսիոլսի հետ։ Զարյանը այցելում է նաև Բելգրադ, ապա Իտալիա, ուր բնակվում է Նեապոլից ոչ հեռու գտնվող Պոզիտանո գյուղում։ Այստեղից Զարյանը գնում է Կապրի, այնուհետև տեղափոխվում է Հռոմ, ապա անցնում է Ֆլորենցիա։

 

Քաղաքը, պարպված վախի պատճառով,

Բազմապատկել է իր սեւ դռները:

Հեռվում հեծում է տխրության մի ծով-

Ծալվել են վհատ մարդկանց թեւերը:

Քանդվել է մի դար:Հին տարեցույցը

Մի խաչ է դրել խավարի վրա,

Որպեսզի բացվի գաղտնի հանգույցը,

Որպեսզի վերջին դեպքը չուշանա՝

Փշուր գա մահվա խուլ ժամացույցը:

 

 

 

Կ.Պոլսում 1922 թվականին Գ. Գալֆայանի, Վահան Թեքեյանի և Շահան Պերպերյանի հետ հրատարակել է «Բարձրավանք» հանդեսը։ 1922թ․-ը բավականին բեղուն տարի էր Կոստան Զարյանի համար։ Շուտով նա տեղափոխվում է Երևան և 1922-1924թթ․-ին Երևանի մայր բուհում դասավանդում համեմատական գրականության պատմություն։ Զարյանն, ինչ խոսք, նպատակ ուներ այդուհետ իր ողջ կյանքն անց կացնել հայրենիքում, սակայն խորհրդային իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Զարյանը 1924թ․-ին տեղափոխվում է Եվրոպա, ապա՝ ԱՄՆ և Մերձավոր Արևելք։

 

 

Եվրոպայում լինելու տարիներին Կոստան Զարյանը լինում է Փարիզում, որտեղ 1925թ․-ին հիմնում է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը։ Արդեն ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Զարյանը Բոստոնի «Հայրենիք» ամսագրում հրատարակում է իր «Անցորդը և իր ճամփան», «Բանկոոպը և մամութի ոսկորները», «Երկիրներ և Աստվածներ» և ևս մի քանի գործեր։ Զարյանը 1944-1946 թթ․-ին Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում դասավանդել է հայագիտություն, ապա տեղում հիմնել «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը։ 1952-1954 թթ․-ին շարունակել է իր դասախոսական գործունեությունը՝ դասավանդելով արվեստի պատմություն Բեյրութի ամերիկյան համալսարանում: 1961թ․-ին Զարյանը դստեր հետ գալիս է Հայաստան և մինչև 1969թ․-ը աշխատում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում որպես ավագ գիտաշխատող։ 1965թ․-ից հանդիսանում է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ Հռոմում իր մշակութային և գրական լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկել, որից Զարյանը հրաժարվել է։

 

1962 Թ․-ից հետո Զարյանը գրեց շուրջ երեք հարյուր բանաստեղծություններ, հոդվածներ ու նամակներ, վերահրատարակության պատրաստեց մի շարք գործեր, որոնք այդպես էլ նրա կենդանության օրոք լույս չտեսան: Բնութագրական է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Քոչինյանին 1967 թ.-ին գրած Կ. Զարյանի դիմումը, ուր տեղեկացվում է, որ երկու տարի առաջ Զարոբյանի նախագահությամբ որոշվել էր գրողի գլխավոր գործերը հրատարակել 7 հատորով, սակայն Գրողների միությունը ոչինչ չի արել.

 

«Ես, լինելով 82 տարեկան, չեմ կարող տարիներ սպասել, գոնե գլխավոր գործերս տպված տեսնեի»

 

1969 թ.-ի դեկտեմբերի 13-ին մահացավ Զարյան Կոստանը։ Վերջին բանաստեղծությունը, որ մնաց կիսատ, նվիրված էր Բեթհովենին։ Իր կենդանության օրոք գրողը հրատարակեց ընդամենը չորս գիրք։ Գրողի մահվանից հետո՝ 1975 թ․-ին, Անթիլիասում տպագրվեց նրա 5-րդ գիրքը։

 

 

Կոստան Զարյանի «Primavera» պոեմի մասին կարող եք կարդալ այստեղ:

 


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /