• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 16, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Լրահոս, Մշակույթ, Պատմության այս օրը
04.02.2018 | 11:00

Այսօր գրող Զապել Եսայանի ծննդյան օրն է

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիկական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»

 Իր հայրենանպաստ գործունեությամբ աշխարհին հայտնի Զապել Եսայանը ծնվել է 1878 թ․-ի փետրվարի 4-ին Կ.Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում։ Նախնական կրթությունն ստացել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանում, որն ավարտել է 1892թ․-ին, ապա շարունակել կրթությունը Փարիզում՝ մասնակցելով Սորբոնի և Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Այս ընթացքում Եսայանն աշխատակցում է նաև Գվիդոն Լուսինյանի բառարանային աշխատանքներին, մասնավորապես սրբագրում և խմբագրում էր այն։ Փարիզում նա մտերմանում է հայ մտավորականների մի լայն շրջանակի հետ՝ Արշակ Չոպանյան, Երվանդ Օտյան, Էդգար Շահին, Սիամանթո և ուրիշներ: Առաջին արձակ բանաստեղծությունը` «Երգ առ գիշեր» լույս է տեսել Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արեւելեան մամուլ», «Ազատամարտ» և այլ պարբերականներում հրատարակել է նովելներ, պատմվածքներ, գրականագիտական հոդվածներ, թարգմանություններ։

1909թ.-ին Զապել Եսայանը Կիլիկիայի հայերի ջարդից անմիջապես հետո Պոլսի Հայոց պատրիարքարանի հանձնախմբի կազմում մեկնել է դեպքերի վայր, ականատես եղել ազգակիցների ոզբերգությանը և տպավորությունները ներկայացրել «Ավերակներու մեջ» գրքում, որը ույս է տեսել 1911թ․-ին Կ․ Պոլսում: Ջարդերի մասին խոսել է նաև «Ազատամարտ» թերթում տպագրված իր հոդվածներում։

 

 

«Ինչ արել եմ, արել եմ հօգուտ սիրելի ազգիս ու հայրենիքիս։ Լավ է՝ վերցրեք ինչքան և ինչպես կուզեք‚ վատի համար՝ ներեցեք»

 

 

1915թ․-ին արդեն ապաստան է գտել Բուլղարիայում, ապա անցել Թիֆլիս, որից հետո բաև Բաքու։ Այստեղ իր հիշողություն-նոթերն է տպագրել «Գործ» ամսագրում։ 1918թ․-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը», «Հոգիս աքսորեալ» վիպակները։

 

1921թ․-ին ամուսնու հիվանդության պատճառով Զապել Եսայանը վերադառնում է Փարիզ, նույն թվականի օգոստոսին ամուսինը մահանում է: 1926 թ․-ին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան‚ իսկ արդեն 1933թ.-ի գարնանը վերջնականապես հաստատվել է Երևանում և սկսել դասավանդել ֆրանսիական գրականություն Երևանի պետական համալսարանում։ 1934թ․-ին ընտրվում է Խորհրդային Հայաստանի Գրողների միության անդամ։ Նույն թվականին Եսայանը‚ սովետահայ գրականության մի քանի ներկայացուցիչների հետ‚ որպես պատգամավոր մասնակցեց Սովետական գրողների միության առաջին համագումարին Մոսկվայում‚ օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 1-ը։ Այնտեղ հիմնական զեկուցողը Մաքսիմ Գորկին էր։ Գորկուց հետո ամբիոն բարձրանալով‚ Եսայանը ֆրանսերեն արտասանած իր ելույթում‚ ամբողջ սրությամբ դրեց գրականության սոցիալական դերի հարցը‚ ցույց տվեց‚ որ հասարակական կյանքի այդ վիճակում գրողը չի կարող չեզոք դիրք գրավել կամ ապահովագրել իրեն «հեռվից տեսնելու»‚ «տեսնելու‚ նոր համոզվելու»‚ «նախ ուրիշները և նոր միայն ես» և այս կարգի այլ անընդունելի կարգախոսներով։

 

Ապա Եսայանը Եղիշե Չարենցի‚ Դերենիկ Դեմիրճյանի և Միքայել Մանվելյանի հետ ընտրվեց Երևանի քաղաքային խորհրդի կազմում։ 1936թ․-ին Եսայանը ելույթ ունեցավ Հայաստանի Սովետական Գրողների միության բեմից, որին հաջորդեց դռան անսպասելի թակոցն ու ձերբակալությունը։

Զապել Եսայանը այդուհետ 1937թ․-ից ավարտեց իր գրական կարիերան, իսկ արդեն 1943թ․-ին հեռացավ կյանքից։ ԽՍՀՄ զինվորական կոլեգիան, որ շատերի հետ կայացրել էր նաև Զապել Եսայանի մահավճիռը, 1957թ.-ին հետմահու արդարացրեց նրան՝ ճանաչելով անմեղ:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /