• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Աշխարհի ձայն, Լրահոս
06.02.2018 | 17:03

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Սիրիայում նոր քիմիական հարձակումներով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել  Սիրիայում քիմիական հարձակումների մասին նորությունների կապակցությամբ՝ խստորեն դատապարտելով նման հարձակումները: Այդ մասին  հայտնել է Գուտերեշի  պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարը խորը մտահոգությամբ տեղեկացել է Սիրիայում վերջերս  քիմիական զենքի օգտագործման մասին», - ասել է Դյուժարիկը: Ըստ նրա՝ Գուտերեշը «խստորեն դատապարտում է  նման զենքի օգտագործումը, որը ոչ մի արդարացում չունի»:

Դյուժարիկը նաեւ նշել է, որ գլխավոր քարտուղարը կրկին Անվտանգության խորհրդին    կոչ է անում միասնական լինել, «ինչը թույլ կտա պարզել, թե ովքեր են Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետեւում կանգնածները, եւ նրանց պատասխանատվության ենթարկեն»:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ վերջին 30 օրվա ընթացքում Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումների  մասին վեց հաշվետվություն է ստացվել:



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /