• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 16, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
07.02.2018 | 11:06

Այսօր Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է

Հայտնի հասարակական ու եկեղեցական գործիչ Մխիթար (Մանուկ) Սեբաստացին ծնվել է 1676թ․-ի փետրվարի 7-ին Սեբաստիայում՝ Պետրոսի և Շահրիստանի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում, ապա  1691թ․-ին սովորել է Էջմիածնի, Կարինի ու Սևանի վանքերում։ Արդեն 1695թ․-ին Սեբաստացին մեկնել է Հալեպ, որտեղ ծանոթացել ու մտերմացել է լատինական ծագումով կրոնավորների հետ։ Նախքան Հալեպ մեկնելը Մխիթար Սեբաստացին արդեն իսկ ձեռնադրվել էր որպես սարկավագ: 1696թ․-ին ձեռնադրվում է կուսակրոն քահանա, իսկ երեք տարին անց՝ վարդապետ։

 

Մխիթար Սեբաստացին ընդամենը 20 տարեկան էր, երբ որոշեց հիմնադրել մի միաբանություն, որը պետք է աջակցեր իր ազգի հոգևոր ու իմացական բարգավաճմանը:  Արդեն 1697թ․-ին Սեբաստացին այս գաղափարով կիսվում է Խաչատուր Էրզրումեցու հետ, ով էլ ողջունում է վերջինիս մտահաղացումն ու ամեն կերպ աջակցության հույս հայտնում։

1700թ․-ին արդեն Սեբաստացուն հաջողվել էր իր շուրջը հավաքել իր 8 ուսանողներին ու քարոզել կաթոլիկություն, տպագրել կրոնական ուղղվածությամբ 4 գիրք։ Կրոնական հալածանքներից խույս տալու նպատակով Սեբաստացին միաբանությունը 2 տարով տեղափոխում է Վենետիկի Մեթոն քաղաքը, որտեղ էլ հետագայում կառուցել է առաջին հայկական եկեղեցին։

1712թ․-ին Հռոմի պապի կողմից հաստատվեց նաև միաբանության սահմանադրությունը, իսկ Սեբաստացուն հանձնվեց Աբբահայր կոչումը։ 1717թ․-ին արդեն Մխիթարյան միաբանությանը շնորհվել է Սուրբ Ղազար կղզին։

Սեբաստացին, լինելով հոգևորական, երբեք  չի սահմանափակվել միայն հոգևոր ու կրոնական ոլորտում առկա խնդիրներով։ Նրա ուշադրությունից չեն վրիպել հիվանդներն ու կարիքավորները, որոնք համապատասխան օգնություն են ստացել։ Սուրբ Ղազար կղզում Սեբաստացին հիմնել է եկեղեցի ու դպրոց՝ անվանելով այն համալսարան։ Հիմնել է նաև մատենադարան, հրատարակել թվով 50 գիրք, որոնց մեծ մասը կրոնական ուղղվածություն ունեին։

Մեծ փառքի ու գովասանքի է արժանացել նրա հրատարակած Ատվածաշունչը՝ 7 այլալեզու թարգմանությամբ։ Հայագիտության մեջ աննկարագրելի դեր ունեցած «Բառգիրք հայկազեան լեզուի» բառարանը այդպես էլ լույս չի տեսել Սեբաստացու կենդանության օրոք։

Սեբաստացին մահացել է 1749թ․-ի ապրիլի 27-ին։ Թաղված է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Նա իր ողջ գործունեության շնորհիվ դեռ իր կենդանության օրոք արժանացել է «Երկրորդ լուսավորիչ ազգիս», «Երկրորդ Մեսրոպ» և այլ անունների։ Իր մահվանից հետո միաբանությունը կոչվել է Մխիթարյան և մինչև օրս պահպանում է «Մխիթարյան ավանդույթները»։

 

Այսօր Երևան քաղաքում գործում է Մխիթար Սեբաստացու անունը կրող կրթահամալիր։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /