• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 27, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
07.02.2018 | 10:00

Ֆալստարտ ադրբեջանական ձևով կամ ու՞մ համար հնչեց կրակոցը

Մաս 1. Արքայակա՞ն թե թագուհու գամբիտ Բաքվի խաղատախտակին

Փետրվարի 5-ին Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանում նախագահական ընտրություններն ապրիլի 11-ին նշանակելու մասին: Առաջին հայացքից այստեղ ոչ մի արտառոց բան չկա, եթե չհաշվենք, որ համաձայն այդ երկրի սահմանադրության, նշված ընտրական գործընթացը պետք է կայանար ուղիղ կես տարի անց՝ 2018–ի հոկտեմբերին: Ընդ որում, արդեն ընթանում էին որոշակի պլանային նախապատրաստական աշխատանքներ, ավելին, ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր մամուլի կողմից նույնիսկ ակնարկ չի եղել ընտրությունների ժամկետի տեղափոխման մասին: Այս ամենը վկայում է, որ իրադարձությունն, իսկապես արտառոց է, և փաստորեն գործ ունենք արտահերթ ընտրությունների հետ:

Ինչո՞վ է պայմանավորված նման հապճեպությունը: Հասկանալի է, որ այս քայլին գնալու համար Ալիևը պետք է շատ հիմնավոր պատճառներ ունենար: Չմոռանանք, նրա երակներում հոսում է մինչև ուղն ու ծուծը ԿԳԲ-ական Հեյդար Ալիևի արյունը, որի խորամանկության և նենգության մասին ժամանակին լեգենդներ էին հյուսվում: Այդ դեպքում ի՞նչ է սա՝ տակտիկական խաղ, թե՞ ֆորս-մաժորային ինչ-ինչ գործոնների հետևանք:

            Բնականաբար, այս ամենը մեզ հետաքրքրում է շատ որոշակի տեսանկյունից. այս քայլով պայմանավորված իրադարձությունների զարգացումը որքանո՞վ կարող է անդրադառնալ հայ-ադրբեջանական հակամարտության և Արցախի հիմնահարցի լուծման վրա:

Մի փոքր հապաղումից հետո բավական ցածր տրամաչափի գործչի շուրթերով Բաքվից հնչեց առաջին կիսապաշտոնական արձագանքը. Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտարարեց մոտավորապես հետևյալը. ընթացիկ տարում Ադրբեջանում տեղի են ունենալու մի շարք կարևոր իրադարձություններ, մասնավորապես, երկրի կազմավորման 100-ամյակին նվիրված միջոցառումներ, միջազգային  հումանիտար գագաթաժողով և այլն: Քանի որ դրանց մեծ մասը նախատեսված է իրականացնել տարեվերջին, որոշում կայացվեց տեղափոխել ընտրությունների ժամկետը, որպեսզի գործընթացներն իրար չխանգարեն: Դրանից զատ, գարնանն ընտրվելու պարագայում արդեն աշնանը, երբ կսկսվի նոր ֆինանսական տարին, երկրի նախագահը հնարավորություն կստանա առավել արդյունավետ լուծումներ գտնել սոցիալական և տնտեսական ոլորտներում: Ահա այսպիսի «բացատրություն»: Համաձայնեք, բավականին անհամոզիչ: Քանի որ այս պահի դրությամբ այլ պաշտոնական հիմնավորումներ չկան, մնում է դիտարկել հնարավոր վարկածները: Այդպես էլ կվարվենք՝ դրանք պայմանականորեն բաժանելով երկու խմբերի՝ ներքին և արտաքին:

Սկսենք ներքին պատճառներից: Հիշեցնեմ ընթերցողին. 1993 թվականին իշխանության եկավ Ալիև հայրը, ենթադրաբար՝ ոչ առանց Մոսկվայի բարեհաճության: Հենց նրան էր վիճակված հաջորդ տարի մինչև վերջ խմել իր երկրի պարտության դառը գավաթը, բայց չմոռանանք, որ միայն այդ գնով հնարավոր եղավ կանգնեցնել հայկական ուժերի հաղթական առաջխաղացումը: Դրանից հետո արդեն շուրջ քառորդ դար Ադրբեջանը ղեկավարում է Ալիև ընտանիքը: Ինքը՝ Իլհամը, նախագահ է ընտրվել երեք անգամ՝ 2003, 2008 և 2013 թվականներին, ընդ որում 2016-ին նախագահական լիազորությունների ժամկետը հինգից դարձավ յոթ տարի: Չնայած որոշ էքսցեսների, ընդհանուր առմամբ ներքաղաքական իրավիճակը գոնե արտաքնապես թվում էր կայուն մինչ այն պահը, երբ ընտանիքի ներսում / արդյո՞ք միայն/ որոշում կայացվեց, որ տան տիկինը պետք է դառնա նաև պետության դե-ֆակտո երկրորդ մարդը: Փորձագետների մի մասն այդ ժամանակ  շտապեց հայտարարել, որ Ադրբեջանում ձևավորվում է նեոմիապետություն և Մեհրիբան Ալիևան է լինելու երկրի հաջորդ նախագահն այնքան ժամանակ, մինչև համապատասխան տարիքի կհասնի նրանց որդի Հեյդարը: Նաև չմոռանանք, որ բացի Իլհամի կինը լինելուց, տիկին Մեհրիբանը Ադրբեջանում հայտնի Փաշաևների կլանի ներկայացուցիչներից է: Ոչ պակաս կարևոր է նաև,  որ նա ամուսնուց շատ ավելի ընդունված է միջազգային ամենատարբեր ազդեցիկ շրջանակներում՝ հանդիսանալով ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մի շարք այլ լուրջ կազմակերպությունների բարի կամքի դեսպան: Դրա հետ մեկտեղ նա համարվում է մշակույթի և արվեստի նվիրյալ  հովանավոր, բարեհամբույր է ու ի տարբերություն ամուսնու՝ հեշտությամբ է կոնտակտի մեջ մտնում մարդկանց հետ: Կարծեք թե ամեն ինչ սահուն կերպով գնում էր հոկտեմբերին նախագահական փոխանցումափայտիկը ընտանիքի հաջորդ անդամին հանձնելուն, սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ…

 

 Շարունակելի ...

 

 

Հատուկ Հայ ձայնի համար

 

 

 

 


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /