• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական
07.02.2018 | 12:32

Արտաշես Էնֆիաջյան

Արտաշես Էնֆիաջյանը Ժողովրդական կուսակցության այն անդամներից էր, ով մասնակցել է կուալիցիայի կազմավորմանն ուղղված բազմաթիվ ու երկարատև խորհրդակցական նիստերին։ Նոյեմբերի 4-ին Հայաստանի խորհուրդը դաշնակցական ու ժողովրդական պատգամավորների քվեներով ընդունեց Հովհաննես Քաջազնունու կառավարության հրաժարականը, սակայն Գ․ Զուրյանի և ՀԱզատյանի բուռն քննադատություններից հետո, Քաջազնունուն հանձնարարվեց նոր կառավարություն կազմել։

  Վերոնշյալ նիստի ընթացքում Քաջազնունին հայտարարեց նոր կառավարության կազմը․ Հ․ Քաջազնունի՝ վարչապետ, դաշնակցական, Ս․ Տիգրանյան՝ արտգործնախարար,  դաշնակցական, Գ․ Մելիք-Ղարագյոզյան՝ օգնական, ժողովրդականԶ․ Յ․ Հախվերդյան՝ զինվորական նախարար, անկուսակցական, Արամ Մանուկյան՝ ներքին գործերի նախարար, դաշնակցական, Արտաշես Էնֆիաջյան՝ առևտրի նախարար, ժողովրդական, Սամսոն Հարությունյան՝ արդարադատության նախարար, ժողովրդական, Մ Աթաբեկյան՝ հանրային կրթության նախարար, ժողովրդական, Լ․ Ղուլյան՝ պարենավորման նախարար, ժողովրդական, Խ․ Կարճիկյան՝ խնամատարության նախարար, դաշնակցական։ Հայ խորհրդի կողմից պետական վերահսկիչ ընտրվեց ժողովրդական Մինաս Բերբերյանը՝ սոցիալ-հեղափոխականների ու սոցիալ-դեմոկրատականների ձեռնպահությամբ։

  Կառավարությունը մեծ ոգևորությամբ եկավ Երևան, Էնֆիաջյանը շուտով հայտարարեց, որ նոր տարում ներկայացվելու է նոր կայուն բյուջ և ձեռնարկվելու է ամեն բան՝ սեփական դրամը ստեղծելու համար։ Սակայն այս ոգևորությունը տևեց ընդամենը մի քանի շաբաթ։ Շուտով ժողովրդական նախարարները փախուստի դիմեցին Երևանից, ինչը պայմանավորված էր մի կողմից կյանքի վատ ու ծանր պայմաններով, մյուս կողմից ներկուսակցական տարաձայնություններով՝ կապված Արամ Մանուկյանի միայնակ գործունեության հետ։

  Էնֆիաջյանը մնաց իր պաշտոնում, կազմեց պետության նախնական բյուջեն և օրինագիծը, որը շուտով ներկայացվեց Հայաստանի խորհրդում և արդեն փետրվարի 4-ին հանձնարարվեց վարչապետին մեկնել Եվրոպա և Ամերիկա՝ պարենի և առաջին անհրաժեշտության պարագաների օգնություն խնդրելու համար։

  Փետրվարի 5-ին վարչապետի պաշտոնակատար նշանակվեց Ա․ Խատիսյանը, Քաջբերունին մեկնեց Թիֆլիս, այնուհետև՝ Երևան, իսկ արդեն անգլիական հրամանատարության որոշմամբ ապրիլի 16-ին մեկնեց՝ իր հետ տանելով Էնֆիաջյանին, գյուղատնտես Յ․ Փիրալյանին և  սպա Ս․ Մելիքյանին։

 Ամերիկան՝ շնորհիվ նախագահ Է․ Հուվերի, մեծ օգնություն ցուցաբերեց Հայաստանին պարենի տեսքով։ Արդեն մայիսին ամերիկյան օգնությունը տեղափոխող նավը՝ բեռնված 125 հազար ֆունտ ալյուրով, հասավ Բաթում։ Մեկ շաբաթ անց հասավ հաջորդ նավը՝ 600 հազար ֆունտ մթերքով։ Այս օգնության ծրագիրը հաջողությամբ պսակվեց Էնֆիաջյանի ջանքերով։

  Հաջորդ տարի Ժողովրդական կուսակցությունը չընդունեց մայիսի 28-ի ակտը՝   համարելով այն անհամապատասխան հայ ժողովրդի շահերին։ Մերժման հիմնավորումներից էր այն, որ վերջինս կրում էր միակողմանի բնույթ, այն հավանության չէր արժանացնում Պողոս Նուբարը և չէր բխում հայկական հարցի միջազգային կացությունից։

  Երբ կառավարությունը մերժեց ընդունել պահանջը, հունիսի 24-ին նախարարների կազմից դուրս եկան Ս․ Հարությունյանը, Ա․ Էնֆիաջյանը, Գ․ Մելիք-Ղարագյոզյանը և  Ք․ Վերմիշյանը։ Այսպիսով վերջ տրվեց կուալիցիային։

  Նրանց այդ պաշտոններում փոխարինեցին դաշնակցականները, բացի արդարադատության նախարարի պաշտոնից, որում նշանակվեց ՅՉմշկյանը, ով, չնայած ժողովրդական լինելու հանգամանքին, դժգոհ էր Սամսոն Հարությունյանի հեռանալուց և ինքն էլ հեռացավ կուսակցությունից։

 

  Էնֆիաջյանը քաղաքական կյանքից չհեռացավ։ Նա մասնակցեց Սևրի պայմանագրի կնքմանը, որով ստեղծվելու էր միացյալ Հայաստան, և հայության նվիրական երազանքը իրականություն էր դառնալու։ Նա նաև եղել է Ավետիս Ահարոնյանի պատվիրակության կազմում՝ դոկտ․ Նևրուզի խորհրդական։ Էնֆիաջյանը մասնակցեց նաև Խաղաղության համաժողովին։ Մահացավ 1924թ․-ի մարտի 4-ին։ 

 

 

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /