• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Պատմության այս օրը, Հայաստան
08.02.2018 | 08:04

Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

451 թ․-ի մայիսի 26-ին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայոց եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի, Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է: Դրան նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Ղևոնդյանց հիշատակի օրը, այսինքն` Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ հասցվեցին Պարսկաստան, բանտարկվեցին ու բազմաթիվ տանջանքներից ու չարչարանքներից հետո վախճանվեցին:

5-րդ դարում տեղի ունեցած Վարդանանց ճակատամարտին մասնակից հոգևորականներն իրենց անմնացորդ ծառայությունները մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը, նրանք անմասն չմնացին ազգապահպանպան ու հավատի պահպանմանն ուղղված բարոյական պայքարից: Հարկավոր է հիշել նրանց կատարած մկրտության արարողությունները յուրաքանչյուր մարտից առաջ։

Սուրբ Ղևոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Սուրբ Վարդանանց նահատակությունից երեք տարի երկու ամիս հետո, բայց եկեղեցական տոնացույցի մեջ դրված է սկզբում Ղևոնդյանց տոնը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք Վարդանանց պատերազմի գաղափարախոս-նախապատրաստողներն են եղել:

Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /