• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.02.2018 | 11:21

Էդուարդ Շարմազանով. «Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի»

Ապրիլից հետո հնարավո՞ր է ղարաբաղյան բանակցություններում ակտիվացում, հաշվի առնելով նաև նախագահների վերջին՝ Շվեյցարիայում տեղի ունեցած հանդիպումը`հարցին, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման պամանակ պատասխանեց. «Ադրբեջանի վերջին պահվածքը հուշում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի: Դա և նրանց կրակոցն է, որից զոհվեց հայ զինվոր, ի դեպ, դա տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո, և երկրորդը՝ Ադրբեջանի ղեկավարի էսօրվա հայտարարությունները, որոնք լրիվ, ամբողջությամբ հակասում էին այն տրամաբանությանը, որը ներառված է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի հայտարարություններում»:

 

Հիշեցնենք, երեկ, «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում իր ելույթում Ալիևը կրկնել է՝ Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է, հակամարտությունն էլ պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Այլ ճանապարհ չկա, մենք երբեք թույլ չենք տա մեր հողերի վրա երկրորդ հայկական պետության ստեղծումը»,- ասել է նա՝ շարունակելով «Մենք պետք է ճնշենք Հայաստանին և կանենք դա, նաև միջազգային հանրությանը կհասցնենք մեր ճշմարտությունը»: Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն է Հայաստանին մեկուսացրել միջազգային բոլոր ծրագրերից: «էներգետիկ և տրանսպորտային բոլոր ծրագրերը շրջանցում են Հայաստանը, մեր ջանքերի շնորհիվ Հայաստանը դարձել է քաղաքական, տնտեսական, էներգետիկ ու տրանսպորտային փակուղի»,- հայտարարել է Ալիևը, հավելելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով կշարունակեն օգտագործել բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և ռազմական ներուժը:

 

«Հաջորդը՝ եթե մենք ակնկալում ենք առաջընթաց, մենք ասելով՝ բոլոր կողմերը, ապա պետք է հասկանանք, որ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհնար է որևէ բեկում մտցնել բանակցային գործընթացում», - ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:

 

Հիշեցնենք նաեւ, որ անցած տարվա հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում կողմերը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել ու ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները:

 

Այս տարվա հունվարի 18-ին Կրակովում կայացած հանդիպումից հետո էլ հայտարարվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման շուրջ:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /