Փետրվար 18, 2018
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
10.02.2018 | 13:05

Ալիևյան բարբաջանքի մասին և ոչ միայն

Մեր թշնամական պետության ղեկավարի հերթական հայտարարության մասին արդեն գրում են բոլոր հայկական լրատվամիջոցները։ Վերջինս բացահայտ կերպով իր հավակություններն է  ներկայացրել Երևանի ու առհասարակ Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ հայտարարելով, որ   իրենց ռազմավարական նպատակն այդ հողերը վերադարձնելն է։

Ամբողջ խնդիրը հետևյալն է՝ ինչպես վերաբերվել այս հայտարարությունը. որպես ներքին լսարանին ուղղված կո՞չ, թե՞ Հայաստանի համար լրջագույն սպառալիք։

Շատերը հակված են սա մեկնաբանել որպես զառանցանք, որին նույնիսկ չարժե ուշադրություն դարձել, շատեր էլ գտում են, որ դա ընդամենը նախընտրական պայքարի սկիզբն է, և այդպիսի հայտարարություններ էլի կլինեն։

Սակայն նախընտական պայքարի արդյունավետությունը հենց այն է, որ այդ շրջանում հարևան պետության ղեկավարները շատ ավելի ազատ են իրենց ելույթներում, զերծ դիվանագիտական երկիմաստության օգտագործումից, ինչն էլ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ ու ճանաչել այդ պետության իրական դեմքն ու էությունը։ Կարող ենք հստակորեն կանխատեսել, որ նախընտրական այս շրջանում այլընտրանքային թեկածուի դերակատարությունը ստանձնած անձիք ևս հանդես կգան նմանտիպ տխմարաբանությամբ։

Հասկանալի է, որ հայատյացությունն այդ պետության գոյատևման հիմնական իմաստն է,  և այն պայմաններում, երբ վերջինս զրկվում է նավթային հսկայական եկամուտներից, հենց հակահայկականության քարոզն է, որ «լեգիտիմացնում» է գործող քաղաքական կլանի գոյությունը։ Իդեպ, այստեղ կարևոր է շեշտել, որ հայատյացությունը ադրբեջացիների համար նոր երևույթ չէ, պարզապես վերջին տասնամյակներում այն հասցվել է պետական քարոզչության մակարդակի։

Այս պայմաներում հայկական կողմը, ԶԼՄ-ները պետական ու մասնավոր հատվածի հետ միասին, սփյուռքյան լրատվամիջոցերի ու կառույցների օգնությամբ պետք է մասսայականացնեն և տարածեն հարևան պետության նախագահի հայտարարություները և Հայաստանի նկատմամբ տարածքային բացահայտ հավակությունները։ Սա հնարավորություն  կտա հնարավորինս լայն զանգվածի բացատրել, թե իրականում ում հետ գործ ունենք, և  մտավոր և ֆիզիկական դեգրադացիայի մեջ են գտնվում այն մարդիկ, որոնք իրենց պետության նախագահ  են ընտրում մտավոր խնդիրներ ունեցող անձի և թե ինչ վտանգ է նա ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։

Նման մոտեցումը և Ադրբեջանի շուրջ նման իմիջի ստեղծումն իր հերթին հայկական կողմին հնարավորություն կտան ավելի կոշտ ու կանխարգելիչ գործողությունների դիմել հնարավոր վտանգի դեպքում, իսկ այդ վտանգի աստիճանը կորոշվի՝ հաշվի առնելով նաև այդ պետության նախագահի հայտարարությունները։ Կարելի է ասել, որ Ալիևը իր հայտարարությամբ շատ լավ հնարավորություն է տվել հայկական կողմին՝ բացահայտելու համար վերջինիս իրական դեմքը և էությունը, իսկ դրանից հարկավոր է օգտվել։

Ադրբեջանն ագրեսոր պետություն է: Սա ոչ միայն այդ պետության, այլև ադրբեջանցիերի քոչվոր ցեղախմբային էության մի մասն է: Վերջիններս կարող են գոյատևել միայն այլ ժողովուրդերի հաշվին: Իզուր չէ, որ իրեք իրենց մասին բացահայտորեն ասում են՝ գողանալը մեր սկզբունքն է։ Հետևաբար, կախարգելիչ հարվածն այդ պետության ուղղությամբ պետք է  դառնա ՀՀ նոր գրվելիք ազգային անվտանգության ռազմավարության սկզբունքը։

 

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /