Փետրվար 19, 2018
Աշխարհի ձայն, Լրահոս
10.02.2018 | 11:17

Սիրիայում իսրայելական մի քանի ինքնաթիռ է չեզոքացվել

Սիրիայի օդային պաշտպանության ուժերը հարվածել են Իսրայելի օդուժի մի քանի ինքնաթիռների՝ ի պատասխան Սիրիայի  ռազմական թիրախների դեմ օդային հարվածի: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:

 «Առավոտյան վաղ առավոտյան իսրայելական ինքնաթիռները կրկին հարձակում են գործել երկրի  կենտրոնական մասում գտնվող ռազմակայաններից մեկի վրա: Մեր օդային պաշտպանության ուժերը կրակ են բացել եւ հարվածել են դրանցից մի քանիսին», - մեջբերում է գործակալությունը:

 

Փետրվարի 10-ին իսրայելական զինվորականները իրանական անօդաչու սարք էին չեզոքացրել, որը Սիրիայից ներխուժել էր Իսրայելի օդային տարածք: Ի պատասխան դրան, Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի իրանական կետերի ուղղությամբ: Հետագայում հայտնի է դարձել արդեն Իսրայելի ռազմական ինքնաթիռի վթարի մասին:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /