• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 16, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
10.02.2018 | 17:05

Բեյսայդում փողոց ի պատիվ հայերի. Հ.Ծ.

Բեյսայդի (Նյու Յորք) Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Աբրահամ Մալխասյանը «Միրոր-Սփեքթեյթրին» տեղեկացնում է, որ մոտ երեք տարիների հետեւողական աշխատանքի շնորհիվ վերջապես հաջողվել է քաղաքի 210-րդ փողոցը Հորաս Հարդինգ արագընթաց ճանապարհից սկսած մինչեւ 58-րդ պողոտա հարանվանել «Հայաստանի ճանապարհ» (Armenia Way):

 

Ծրագիրը, ըստ Մալխասյանի, մտահղացվել էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի օրերին, համայնքային խորհրդի կողմից, սակայն ծրագիրը հաջողությամբ չէր պսակվել: Քաղաքական մթնոլորտի փոփոխության հետեւանքում հարցը նորից է արծարծվել եւ հունվարի 8-ին միաձայն որոշում է ընդունվել փողոցը խորհրդանշանակորեն հարանվանել ի պատիվ Հայաստանի: Գործը տքնաջան աշխատանք է պահանջել, եւ հոգեւոր հայրը տուն-տուն այցելելով աջակցություն է հայցել, վստահեցնելով բնակիչներին, որ հասցեի փոփոխություն չի կատարվելու: Պարզապես փողոցը կրելու է նաեւ այդ անունը: Պաշտոնական ցուցատախտակը կտեղադրվի շուտով:

 

Համայնքը ողջունել է լուրը եւ լավ նվեր համարել այն Սրբոց Նահատակաց եկեղեցու 60-ամյակի առթիվ:

 

Նկար 1. Հայաստանի ճանապարհը Բեյսայդում:

 

 

Հ.Ծ./ԱԶԳ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /