Փետրվար 21, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Աշխարհի ձայն, Լրահոս
12.02.2018 | 13:32

Իրանը սեփական արտադրության նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել

Իրանը կիրակի օրը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:

Հեղուկ վառելիքով աշխատող հրթիռը, որի թռիչքի երկարությունը 2000 կմ է, Թեհրանում հանրությանն է  ներկայացվել Իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվող  միջոցառումների ընթացքում: Հրթիռը կարող է հագեցած լինել տարբերակիչ գլխամասով՝ տարբեր թիրախներ խոցելու համար: Հրթիռը հագեցած է համակարգով, որը հնարավորություն է տալիս թաքցնել նրա շարժումները ռադարներից:

Իրադարձությունների ընթացքում նաեւ ներկայացվել են այլ հրթիռներ:

Բացի այդ, հասարակությանն է ներկայացվել «Ֆաթհ» դասի իրանական ստորջրյա նավի մոդելը, որն այժմ թեստավորման եզրափակիչ փուլում է:

Ըստ գործակալության տվյալների՝ հեղափոխության տարեդարձին նվիրված միջոցառումներին ամբողջ երկրի տարածքում մասնակցում են միլիոնավոր մարդիկ:


    Լրահոս
    Արցախ
    Պատմական որոշում, որի հետևում ժողովուրդն էր կանգնած
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /