• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 16, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.02.2018 | 14:01

ՌԴ Պետդումայում Հայաստանին նվիրված ցուցահանդես կբացվի

Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-15-ը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Պատվիրակությունը կմասնակցի Պետդումայում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին եւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի հիմնադրման 300-ամյակին ցուցահանդեսի բացմանը:

Այցի շրջանակներում պատվիրակությունը նաեւ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /