Փետրվար 19, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջին Արևելք
13.02.2018 | 14:30

Դամասկոսի հայերը Ռուսաստանից մարդասիրական օգնություն են ստացել

Սիրիայում բնակվող ավելի քան 200 հայ ընտանիք  մարդասիրական օգնություն է  ստացել ՌԴ նախագահին առընթեր խորհրդի միջեկեղեցական աշխատանքային խմբի կողմից: Մարդասիրական օգնությունը Ռուսաստանից առաքվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս:

Սիրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մարդասիրական օգնության բաշխման խոշորագույն ակցիային մասնակցել է նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի հոգեւորական Պողոս Վարդանյանը:

Դամասկոսի հայկական եկեղեցու օգնության բաշխումն իրականացվել է Դամասկոսի փեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի եւ թեմի հոգեւորականության հետ համատեղ:

Հայկական եկեղեցուց հետո պատվիրակությունը մեկնել է մոտակա հունական կաթոլիկ պատրիարքարան, որտեղ մարդասիրական օգնությունը փոխանցվել է նաև նրանց:

Դամասկոսից հետո պատվիրակությունը մեկնել է Լիբանան՝ այնտեղ բնակվող սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /