Փետրվար 19, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.02.2018 | 15:31

Փորձագետներ. Սումգայիթյան ջարդերն Ադրբեջանի ղեկավարների կազմակերպածն էին

Արցախյան շարժումը եղել է ի պատասխան արդեն անտանելի դարձած այն ճնշումների, որոնք Ադրբեջանի կողմից ամենավառ դրսեւորումը ստացել էին Արցախում: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սումգայիթյան ջարդերի մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, Ադրբեջանին չէր հաջողում նախիջեւանի հայաթափման սցենարը կիրառել Արցախում, ուստի այլ մեթոդի դիմեցին:

 

 

 

Սումգայիթյան դեպքերը տեղի են ունեցել հիմնականում փետրվարի 27-29-ի, շարունակվել են նաեւ դրանից հետո: «Սովետական միությունում որեւէ մեկը չէր պատկերացնում, որ դա ոչ թե մի գործողություն է, այլ բացահայտումն այն ռազմավարական նպատակների, որոնք դրված են եղել Ադրբեջանի կողմից դեռ 1918 թվականից»,- ասում է Լարիսա Ալավերդյանը`հավելելով, որ Ալիեւի ներկայիս հայտարարությունները եվս պատահական չեն. «Այդ հանրապետությունն այդ կարգախոսով է ծնվել, դրանով կառավարվել: ՍՍՀՄ-ում դրսեւորվել չէր կարող, առիթ էր պետք, Ադրբեջանն այդ առիթը ստեղծում էր Արցախում»:

 

 

 

Թեեւ սումգայիթյան ջարդերը հստակ փաստաթղթավորված են, դատական գործընթացներ են եղել, հոդվածներ են հրապարակվել եւ այլն, բայց, Լարիս Ալավերդյանը նկատում է` այդ ցեղասպանական գործողությունները ոչ քաղաքական գնահատական են գտել, ոչ էլ իրավական, քանի որ անգամ անգամ վճիռներից հետո հայտնի չէ`վճռով սահմանված պատիժներն այդ մարդիկ կրե՞լ են, թե`ոչ: Նաեւ, տուժածներին որեւէ փոխհատուցում չի եղել`ոչ նյութական, ոչ բարոյական, ոչ ֆիզիկական վնասների համար. «Նույնիսկ ՍՍՀՄ եւ Ադրբեջանի ղեկավարները ցանակցություն չեն հայտնել: ՀՍՍՀ ԳԽ-ն որոշումներ է ընդունել, այդ գործողությունները ձեւակերպվել են իբրեւ ցեղասպանության փորձ, պահանջ են ներկայացրել, որ կատարողները պատասխանատվության ենթարկվեն: Բայց նորանկախ Հայաստանում  մինչ օրս ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ էլ մարդասիրական գնահատական չի հնչել»:

 

 

 

Պաշտոնական թվերով այդ դեպքերի ժամանակ եղել է 32 զոհ, որից 26-ը հայեր էին: «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանն ասում է` ունեն բազմաթիվ ապացույցներ, որ զոհերն ավելի շատ են. «Ունենք Սումգայիթի եւ Բաքվի մորգերում արված լուսանկարներ, որտեղ սպանվածների նկարներ են, որոնք չկա պաշտոնական ցուցակներում, սպանվածների հարազատների վկայություններ եւ այլն: Ադրբեջանական աղբյուրներ կան, որոնց համաձայն մեկ գիշերվա մեջ 100 հայ է սպանվել: Վիկտոր Կրիվապուսկովի վկայություններով էլ`մի քանի հարյուր հայ է սպանվել այդ դեպքերի ժամանակ»: Տիկին Գրիգորյանը հայտարարում է`մենք պատրաստ ենք ցանկացած դատարանում, ցանկացած լսարանի առջեւ ապացուցել, թե ի՞նչ է կատարվել: Ասում է նաեւ, որ ունեն ադրբեջանական աղբյուրներ, որոք հաստատաում են`այդ ամենը Ադրբեջանի կողմից ծրագրավորված քաղաքականություն էր: Օրինակ, ադրբեջանցի քաղաքագետ, Ազգային ճակատի նախկին անդամ Զարդուշտ Ալիզադեն իր «Երկրորդ հանրապետության վերջը» գրքում գրում է, որ ամսի 26-ին, Ստեփանակերտում Հայաստանի հետ վերամիավորումից հինգ օր անց,  Սումգայիթ են ժամանել պետության առաջին դեմքերը, խորհրդակցություններ են անցկացվել, ամսի 27-ին Սումգայիթի հրապարակում հանրահավաք է եղել, որից հետո սկսվել են ջարդերը: Կամ, այդ ժամանակ Ադրբեջանի գործկոմի ղեկավարներից Էմին Բեյլին խոստովանում է` նույնիսկ ամսի 28-ի առավոտյան Սումգայիթում միտինգներ են եղել, որոնց մասնակցել են ղեկավարները, հնչել են հակահայկական կոչերմահ հայերին» եւ այլն, որից հետո, ջարդերն ավելի դաժան կերպով են շարունակվել:

 

Ունեն նաեւ բազմաթիվ տեսագրություններ, թե ինչպե՞ս են Ադրբեջանի հատուկ ծառայությունները ղեկավարում ջարդերը: Դրանք տեղ են գտել նախագծի շրջանակներում նկարահանված ֆիլմում: Նաեւ, Սոմգայիթի գործադիր մարմինների ղեկավարները վկայություններ են տվել, որ ջարդերից անմիջապես հետո, Բաքվից ցուցումներ են ստացել`անմիջապես վերացնել ջարդերի հետեւանքները, մաքրելով բոլոր իրեղեն ապացույցները:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /