• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
14.02.2018 | 10:05

Իլհամի երևանյան «արշավը». ցնդաբանությու՞ն, թե քողարկված վախ

Երբ օրեր առաջ գրում էի Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների մասին, չէի կարծում, որ մոտ ժամանակներս կրկին անհրաժեշտություն կառաջանա անդրադառնալ այդ պատուհաս պետությանը։ Սակայն Ալիևի նախընտրական ճառում հնչած տարակուսալի արտահայտություններից հետո ստիպված եմ դա անել։

Առաջին հայացքից առանձնապես նոր բան տեղի չի ունեցել, քանի որ ռազմատենչ ու միաժամանակ նաև քաջնազարյան ոգով համեմված հայտարարությունները մշտապես կազմել են ադրբեջանական վերնախավի, ներառյալ՝ Իլհամի բառապաշարի մի մասը։ Սակայն այսքան բացահայտ խոսել արդեն ոչ միայն մեր Զանգեզուրի և Սևանի (հիշում եք, մի նախագահ էլ ունեին՝ Էլչիբեյ անունով, որի երազանքն այդպես էլ փորումը մնաց), այլև Երևանի գրավման մասին, նույնիսկ նա չէր համարձակվել։ Սա կարող է նշանակել երկու բան

Առաջինը՝ այս ցնդաբանությունը միայն նախընտրական շոուի մի մասն է, որի դերասանական կազմը տառապում է մի նոր խմբակային հիվանդությամբ, որին ես տվել եմ պերմանենտ երազխաբության սինդրոմ բժշկական /իհարկե, պսեվդո/ ախտորոշումը։ Իսկ եթե ավելի լուրջ, իհարկե, հնարավոր վարկած է։ Նաև  հաճելի առիթ ֆեյսբուքահայության համար հերթական անգամ ցուցադրել մեր հումորի զգացումը և, թող ներվի ինձ ժարգոնային բառի համար, «կայֆեր բռնել»  նախագահ Իլհամի, ձեռքի հետ էլ փոխնախագահ Մեհրիբանի վրա։ Սակայն ես վստահ եմ, որ նման բացատրությունը միայն կիսով չափ է բացում վարագույրը։ Փորձեմ հիմնավորել ասածս, սահուն կերպով անցնելով․․․

 

․․․երկրորդ վարկածին, որի մասին ես ակնարկել էի նախորդ հոդվածում, այն է՝ ինչ-որ գործընթացներ են ընթանում, որոնց  մասին դեռևս կարելի է միայն ենթադրություններ անել։ Եվ դրանք կապված են ոչ միայն, միգուցե նաև ոչ այնքան արցախյան հակամարտության հետ, այլև կրում են ավելի գլոբալ բնույթ, իսկ Ալիևի զառանցանքը միտված է քողարկել շատ լուրջ տարածաշրջանային զարգացումներ։ Մի բան պարզ է Ալիևն ամենևին հիմար չէ, համենայն դեպս ոչ այնքան, որ չհասկանա՝ Մինսկի խմբի անդամների կողմից իրականացվող տարածաշրջանային այցելության ամենաեռուն շրջանում Երևանը գրավելու մասին խոսելը, մեղմ ասած, չի ընկալվի նրանց կողմից և, որ ավելի կարևոր է, չի տեղավորվի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հաղթահարելու ադրբեջանցիների խոստումների շրջանակներում։ Այսինքն, կամ Իլհամը թքած ունի Մինսկի խմբի վրա, որը քիչ հավանական է, կամ իրոք ինչ-որ բան այն չէ: Ինձ մոտ, անկեղծ ասած, այնպիսի տպավորություն է, որ Ալիևը վախեցած է, իսկ նրա վախը պայմանավորված է ոչ միայն նոր պարտությունների գիտակցումով։ Այստեղ խառնված են նաև մերձավորարևելյան զարգացումները, ԴԱԻՇ-ում տեղի ունեցող տրանսֆորմացիաները և դեպի արևելք ձգտելու միտումներտ, ԱՄՆ-Թուրքիա՝ իբրև թե հարաբերությունների վատթարացումը, որին ես չեմ հավատում ու համոզված եմ, որ սա էլ մի մեծ տարածաշրջանային խաղի մի մաս է։ Կան նաև մի շարք այլ հանգամանքներ, որոնք կարող են անդրադառնալ նաև Ադրբեջանի ապագայի վրա, բնականաբար, բացասական առումով։ Այս պարագայում արդեն առավել առարկայանում է նաև ընտրությունների ժամկետի տեղափոխման հրամայականը։ Եկեք առայժմ չշտապենք և սպասենք զարգացումներին։

 

Իսկ շոուի տարրեր, այս ամենում, իհարկե կան․ ռազմատենչ հռետորաբանությունը բոլոր ժամանակներում ու իրադրություններում անվրեպ է գործում ադրբեջանական բթացված և կացնասեր հասարակության վրա։ Ինչ վերաբերում է ալիևյան երազանքներին, կարծում եմ՝ այստեղ տեղին է նրան պատասխանել Օստապ Բենդերի հայտնի արտահայտությամբ, որը նա ուղղեց իրենից գումար մուրացող թափառաշրջիկին․ սատկած ավանակի ականջներ կստանաս․․․Պուշկինից։

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար 


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /