• USD 482.65
  • GBP 646.46
  • EUR 566.1
  • RUB 7.86
  • GEL 194.94
Մայիս 25, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Լրահոս, Մամուլի տեսություն, Ժամանակ
14.02.2018 | 05:36

«Ժամանակ». Իներցիայի գերվարչապետը

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական կառավարման համակարգում գերվարչապետական ինստիտուտի մասին խոսակցությունը, անկասկած, հարաբերական է, քանի որ կա պարզ իրողություն՝ ինչպիսի լիազորությամբ էլ օժտված լինի վարչապետը, նա ենթակա է խորհրդարանի մեծամասնությանը եւ թիվ մեկ մանդատը, իսկ շատ դեպքերում միակ ներկայացուցչական մանդատը պատկանում է խորհրդարանի մեծամասնությանը: Ըստ այդմ չափումը պետք է կատարվի հենց այդ ելակետով:

Այդ պարագայում, Հայաստանում գերվարչապետության ինստիտուտի ստեղծման մասին պնդումները, որքան հասկանալի եւ սպասելի են Սերժ Սարգսյանի հետնախագահական ճակատագրի մասով քաղաքական գնահատականի համատեքստում, նույնքան հարաբերական են ընդհանրապես համակարգային իրողության համատեքստում: Ի վերջո, առաջանում է, օրինակ, հարց, թե ինչո՞ւ գերվարչապետության ձգտող պետական կառավարման կարգում վարչապետը չի օժտվել Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությամբ եւ այդ լիազորությունը նրան է վերապահվել միայն հայտարարված պատերազմի դեպքում:

Խոշոր հաշվով, ինչպիսի լիազորությունների շրջանակ էլ ներկայումս փորձ արվի դնել վարչապետի տակ՝ Սերժ Սարգսյանի համար կասկածի տեղ չի թողնում այն, որ, այդուհանդերձ, վարչապետը ենթակա է խորհրդարանին: Հետեւաբար, որքան էլ իրավիճակը դիտարկում ենք Սերժ Սարգսյանի գերվարչապետության ներքո, այդուհանդերձ առաջանում է հարց՝ ինչպե՞ս է նրա մոտ ստացվելու տեւական ժամանակ պահել գերիշխանությունը մի պարագայում, երբ դե յուրե ենթակա է խորհրդարանի մեծամասնությանը:

Նախագահի կարգավիճակի դեպքում գերիշխանության «ակունքը» այլ է՝ նախագահը բարձրագույն մանդատն է, խորհրդարանից ցածր չէ եւ անգամ հավասար էլ չէ, այլ որոշակիորեն բարձր: Ըստ այդմ, չկա հակասություն դե յուրե եւ դե ֆակտո իշխանական սխեմաների մեջ: Երբ առաջանում է այդ հակասությունը կամ տարբերակումը, առաջանում են նաեւ հարցեր, կապված այն բանի հետ, թե որքան է հաջողվելու Սերժ Սարգսյանին լինել դե ֆակտո պատասխանատվության գլխավոր օբյեկտ, չունենալով դե յուրե պատասխանատվության առաջնային մանդատ: Միեւնույն ժամանակ, որքա՞ն է հանդուրժելու խորհրդարանական մեծամասնությունը դե ֆակտո իշխանությունը թողնել Սերժ Սարգսյանին, նաեւ դե ֆակտո պատասխանատվությունը թողնել նրան, բայց դե յուրե պատասխանատու լինել նրա կայացրած որոշումների համար:

Այդ խնդիրները ներկայումս գոյություն չունեն, չկա անհամաչափությունը կամ անհամադրելիությունը՝ դե յուրե եւ դե ֆակտո իրողությունների միջեւ, մինչդեռ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեպքում դրանք առաջանում են անխուսափելիորեն՝ իշխանությունը դե ֆակտո մնում է Սարգսյանի ձեռքում, սակայն իշխանության համար դե յուրե միակ պատասխանատուն խորհրդարանի մեծամասնության յուրաքանչյուր մանդատավոր է: Ներկայումս, երբ դե յուրե ու դե ֆակտո պատասխանատվությունը Սարգսյանի ձեռքին է, խորհրդարանի մեծամասնության եւ ընդհանրապես իշխող համակարգի համար իրավիճակի տրամաբանությունը բնականորեն հասկանալի է՝ նրանք սպասարկում են Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը, դրա համար ստանում իրենց տնտեսական եւ անվտանգային դիվիդենտները:

Այլ է իրավիճակը նոր դեպքում՝ իշխանությունը նրանցն է, իսկ դիվիդենտները՝ Սերժ Սարգսյանինը, միաժամանակ էլ նրանցն են դե յուրե ռիսկերը: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի վարչապետությունը բնականության խախտում է եւ, հետեւաբար, հարց է առաջանում, թե որքան կարող է գոյատեւել անբնական համակարգը, եթե այն առանց այդ էլ այլեւս չունի ռեսուրսներ եւ էֆեկտիվ մեխանիզմներ բնական իրավիճակում կայուն գոյությունը շարունակելու համար: Խորհրդարանական մեծամասնությունը կարող է կոճակ սեղմող լինել, քանի դեռ կա իրենից ավելի վերեւ կանգնած պատասխանատու: Երբ այլեւս չկա իրենից հետո այդ «մեկ մարդը», խորհրդարանական մեծամասնության մոտ կոճակ սեղմելուց սկսելու են աշխատել այլ մոտիվատորներ եւ հոգեբանական էֆեկտներ:

Իներցիան որոշակի ժամանակահատված, անկասկած, ճնշած կպահի դրանք, սակայն իներցիան ինքն ունի սահմանափակ տեւողություն եւ ռեսուրսայնություն: Մյուս կողմից, իհարկե, դժվար է ասել, դա ամիսների՞, թե՞ տարիների հարց է: Առավել եւս, որ այստեղ կա նաեւ արտաքին ազդեցության հարցը, երբ արտաքին շրջանակը կարող է կամ երկարաձգել իներցիան, կամ արագացնել դրա սպառումը: Այդ իմաստով ակնհայտ է, որ գերվարչապետության ինստիտուտը Հայաստանում առավելապես իներցիոն ընկալում է, եւ գործնականում Հայաստանում տեղի է ունենում մի շարք օբյեկտիվ՝ իշխանության կամքից ու ցանկությունից վեր գտնվող պատճառներով թելադրված առավել լայն գործընթաց, եւ գործնական հեռանկարում շահեկան դիրքերում կարող են գտնվել հասարակական-պետական կյանքի այն սուբյեկտները, որոնք տեղի ունեցող գործընթացը դիտարկում են ոչ իներցիոն պրիզմայով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /