Փետրվար 19, 2018
Լրահոս, Մամուլի տեսություն, Ժողովուրդ
14.02.2018 | 08:58

«Ժողովուրդ». Իշխանությունը նոր արշավ է սկսում մամուլի դեմ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխանությունները որոշել են նոր արշավ սկսել մամուլի դեմ: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում նախատեսված է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, այս ճանապարհին առաջին քայլն էր:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր ձեւավորվելիք կառավարության պայմաններում ոչ միայն վարչապետի, կառավարության աշխատակազմը, այլ նաեւ նախարարությունները դառնալու են հնարավորինս փակ` սահմանափակելով տեղեկությունների տրամադրման գործընթացը: Ըստ այդմ, հաղորդվելու է միայն այն, ինչ նպատակահարմար է իրենց՝ իշխանություններին:

Իշխանական վերնախավում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հույս ունեն, որ սկզբնական շրջանում այս գործելաոճը դժգոհության առիթ կհանդիսանա, բայց հետո բոլորը կհամակերպվեն իրավիճակին:

Փաստորեն, միջազգային հանրության մոտ Սերժ Սարգսյանը հեքիաթներ է պատմում Հայաստանում ժողովրդավարության, մամուլի եւ խոսքի ազատության մասին, բայց իրականում երկրի ներսում փորձում է վերածնել խորհրդային կարգերը, երբ անգամ լրջագույն աղետների մասին տեղեկությունները իշխանությունները թաքցնում էին` փոխարենը մամուլին ստիպելով գրել առաջավոր կթվորուհիների ու գերազանցիկ բանվորների մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /