• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 28, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.02.2018 | 15:31

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է 1 148 086 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 11 իրավախախտում, 8-ի (6-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  780 000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1 148 086  ՀՀ դրամ: 

 

  Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 

Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 200 000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 864 500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (7 հացենի, 11 բողի, 3 ղաժի, 2 թեղի, 1 կաղնի, 3 այլ տեսակի ծառ) հաշվարկվել է 592 500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (2 բոխի, 1 քամատապալ բողի, 1 ուռենի, 1 կաղնի) հաշվարկվել է 272 000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 50 000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 100 000 ՀՀ դրամ։

Վայոց Ձոր՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ արմատախիլ արված ծառերի 1 դեպքով նշանակվել է 100 000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

 

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,

Գեղարքունիք` ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 22 հատ՝ 8.8կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սևանի Մ.Մաշտոցի N 1  միջնակարգ դպրոց ՊՈԱԿ)։

 

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Գեղարքունիք` խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 100 000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180 000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20 500 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Շիրակ` հողերի վիճակը վատթարացնող աշխատանքների կատարման 1 դեպքով նշանակվել է 80 000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20 500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Երևան`  առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 50 000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100 000 ՀՀ դրամ։

 

Ստուգումների արդյունքում

 

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 263 086 ՀՀ դրամ և նշանակվել՝  300 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 590 000 ՀՀ դրամ:


    Լրահոս
    ՌԱԿ
    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԱԿ ղեկավար կազմին
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /