Փետրվար 19, 2018
Աշխարհի ձայն, Լրահոս
14.02.2018 | 12:35

Ռաքքայի ավերումը պետք է դաս լինի ԱՄՆ-ի համար. The Washington Post

ԱՄՆ-ը պետք է դասեր քաղի Ռաքքայի ողբերգական իրավիճակից, որն ավերակների է վերածվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի զինյալներից քաղաքն ազատագրելու արդյունքում: Այս կարծիքն է հայտնել զեկույցում արտահայտել է «The Washington Post» (WP) օրաթերթի արտաքին հարցերով քաղաքական մեկնաբան Դեւիդ  Իգնեյշեսը:

Իր հրապարակման մեջ վերջինս նշում է, որ Ռաքքան, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունների հետեւանքների մասին եղած ամենավատ վկայություններից մեկ էր, ոչնչացման փորձերի կանխման նախազգուշացումն է, որն արվում է որեւէ վայրում առանց հստակ պատկերացումների, թե  հետեւանքներ կլինեն»:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել, որ Միացյալ Նահանգները հիմարություն է գործել՝ խրախուսելով իշխանության տապալմանը Սիրիայում, Իրաքում, Եմենում եւ Լիբիայում առանց «վերջին օրվա» պատշաճ պլանավորման: Նա, ըստ մեկնաբանի, գուցե ճիշտ է: «Շատ հաճախ ստեղծված դատարկությունը լցվում է զինյալների, օտարերկրյա վարձկանների եւ մահվան պաշտամունքի կողմնակիցների կողմից»:

Իգնեյշեսը նշել է, որ « ԻՊ-ից Ռաքքայի ազատագրելիս Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցը գրեթե ավերել են քաղաքը»: Վաշինգտոնը պետք է հետեւություններ անի իրավիճակից: «Դա պարզապես պատերազմ էր, բայց մենք պետք է շատ ջանանք, որպեսզի թույլ չտանք նման ռազմական գործողությունների կրկնությունը», - նշում է WP սյունակը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /