Փետրվար 19, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.02.2018 | 14:29

Պատանի հրաձիգները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Փետրվարի 16-26-ը հրաձգության Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների հավաքականները Հունգարիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին: Այն հատկապես կարեւոր է պատանի հրաձիգների համար: Նրանք պայքարելու են Բուենոս Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար.

«Մեր հրաձիգները լավ մարզավիճակում են: Պատանիներն ի զորու են նվաճել օլիմպիական ուղեգրեր: Դրա համար պետք է զբաղեցնել 1-3-րդ տեղերը: Ալլա Պողոսյանը Մյունխենի մրցաշարում բարձր արդյունք է ցույց տվել: Կարծում եմ ՝ այդ ցուցանիշով նա կարող է վարկանիշ ձեռք բերել»,- ՀԱՕԿ լրատվականիի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Մարզիչը տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնություններում Հայաստանն ընդհանուր առմամբ կներկայացնի 14 մարզիկ:

Մեծահասակներ. Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Իրինա Լաուեր, Մարիամ Միքայելյան (բոլորը՝ հրացան), Լիլիթ Մկրտչյան, Հովհաննես Մարգարյան (երկուսն էլ՝ վազող թիրախ), Նորայր Առաքելյան, Էլմիրա Կարապետյան (երկուսն էլ՝ ատրճանակ)

Երիտասարդներ. Զավեն Իգիթյան (ատրճանակ)

Պատանիներ. Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան, Նարեկ Ադամյան, Ալլա Պողոսյան (բոլորը՝ հրացան),  Բենիկ Խլղաթյան (ատրճանակ)

Սեյրան Նիկողոսյանը նշեց, որ պատանիները հանդես կգան նաեւ երիտասարդների առաջնությունում:

 

Մեծահասակները Տոկիո-2020-ի ուղեգրերի համար պայքարը կսկսեն այս տարի աշխարհի առաջնությունում:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /