• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 28, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.02.2018 | 09:42

Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ:

 

«Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ և հյուրեր,

Սիրելի՛ ազատամարտիկներ,

Իմ սիրելի՛ մարտական ընկերներ,

 

Սրտանց ողջունում եմ ձեզ և հաջողություն մաղթում Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի աշխատանքներին: Իմ ողջույններն ու բարեմաղթանքներն եմ հղում նաև մեր բոլոր զինակից ընկերներին, նրանց հարազատներին և մերձավորներին: Ասում եմ՝ «մեր», քանի որ ինձ ձեզնից չեմ առանձնացնում:

 

Արցախն իրեն պարտադրված պատերազմ մտավ՝ դառնալով ընդարձակ ռազմաբեմ, և դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած ինքնուրույն ու կայացած հանրապետություն: Ուրախ եմ, որ դուք շարունակում եք աչքի լույսի պես պահպանել մարտի դաշտում կոփված եղբայրությունը՝ ինքնակազմակերպվելով և իրար նեցուկ կանգնելով:

 

Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը, հայ ժողովրդի պատվախնդրության, տոկունության և հաղթանակի խորհրդանիշը: Ուղիղ 30 տարի առաջ արցախցին ոտքի կանգնեց՝ շտկելով իր մեջքը, պահանջեց ազատություն՝ մերժելով իրեն պարտադրված օտար լծի կապանքները:

 

Այսօր, դիմելով Արցախի հերոսամարտը կերտած մեր եղբայրներին և քույրերին, պետք է շեշտեմ՝ արցախցին իր տունն է պաշտպանել, և հենց դրա շնորհիվ հաղթանակած է դուրս եկել մարտի դաշտից: Իր արդար պայքարում արցախցին միայնակ չմնաց. նրան սատարեցին հայորդիներ Հայոց աշխարհի բոլոր կողմերից՝ նեցուկ կանգնելով Արցախի ժողովրդի դատին: Այդ ճակատագրական ժամանակահատվածում յուրաքանչյուր հայ սրտի թրթիռով ակնկալում էր ոգևորիչ լուրեր Արցախից՝ հավատալով, որ մեր պայքարն արդար է, դիրքերը՝ ամուր:

 

Փառք մեր ընկած հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծեցին: Մենք ամեն վայրկյան մեր ուշադրության կենտրոնում պետք է պահենք մեր կողքին ապրող հերոսներին, ովքեր աննկուն էին ռազմի դաշտում և այդ նույն աննկունությամբ էլ այսօր կռում են Արցախի խաղաղ ու բարեբեր ապագան:

 

Կրկին ջերմորեն ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ միությանը մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ ի շահ Արցախի և համայն հայության:

 

Փառք Արցախի ազատամարտիկներին, փառք ձեր խիզախությանն ու սխրանքին»:


    Լրահոս
    Մայիսյան 100-ամյակներ
    Սարդարապատում մեկնարկել են տոնական միջոցառումները (ուղիղ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /