• USD 482.65
  • GBP 646.46
  • EUR 566.1
  • RUB 7.86
  • GEL 194.94
Մայիս 25, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական
14.02.2018 | 11:05

Տիգրան Հախումյան

Տիգրան Սիմեոնի Հախումյանը ծնվել է 1894թ․-ի հունվարի 17-ին Երևան քաղաքում։ 1912թ․-ին ավարտել է Բաքվի իրավաբանական դպրոցը, որից հետո կրթությունը շարունակել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության և բանասիրության բաժիններում` ավարտելով 1917թ․-ին։

1917-1920թթ․-ին Հախումյանը Թիֆլիում խմբագրել է «Ժողովրդի Ձայն» և «Մշակ» թերթերը։ Եղել է Հայ Ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Սակայն խորհրդային տարիներին ստիպված է եղել իր հավատարմությունը հայտնել նոր իշխանությանը՝ Կոմունիստական կուսակցությանը, որը 1930-ական թթ․-ին շատ հայ մտավորականների աքսորում էր Սիբիր։ Քանի որ Հայ Ժողովրդական կուսակցության անդամներն այդուհետ ընկալվում էին որպես ազատական բուրժուաներ, Հախումյանն սկսեց ավելի զգույշ լինել։

1943թ․-ին արդեն Հախումյանը դասախոսում էր Երևանի պետական համալսարանի թատերական, Խ․Աբովյանի անվան մանկավարժական և Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանների ռուսերենի և օտար լեզուներ բաժիններում։

1943թ․-ին նրան շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, իսկ 1961թ․-ին ստացել է պրոֆեսորի գիտական աստիճան։

Բեմադրվել է նրա «Մղձավանջ», «Թշնամին», «Այգաբացին» թատերախաղերը, լույս է տեսել նրա «Անտոն Չեխով․ Նրա կյանքը և ստեղծագործությունը», «Ա․ Ս․ Գրիբոյեդով․ Կյանքը և ստեղծագործությունը», «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան» ուսումնասիրությունները, «Ասք սովետական դյուցազունների մասին», «Գրական հոդվածներ և հիշողություններ» (1,2) ժողովածուները, ռուսերեն թարգմանել է 99 թատերախաղեր։

Ստալինի մահից հետո, երբ որոշակի ազատությունն ու լայնախոհությունը հնարավոր դարձրին ազգային-մշակութային կյանքի զարթոնքն ու հայրենիք-սփյուռք հարաբերությունները, Հախումյանը շարունակեց բարեկամական հարաբերությունների մեջ լինել իր վաղեմի գաղափարակից ընկերների հետ։ Նրանք էլ իրենց հերթին, արդեն որպես Ռամկավար Ազատական կուսակցության և

«Թեքեյան» մշակութային միության անդամներ, շարունակում էին սիրալիր հարաբերություններ պահպանել Երևանի պետական, մշակութային և քաղաքական շրջանակների հետ։

Հախումյանը մեծ նշանակություն ունեցավ արտասահմանի հետ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում, մասնավորապես մեծ աշխատանք կատարեց Միջին Արևելքի գաղութներից Հայաստան հայ ուսանողների գալու և կրթությունն ապահովելու ուղղությամբ։

Հախումյանը մահացել է 1973թ․-ի մարտի 25-ին Երևան քաղաքում։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /