• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.02.2018 | 16:30

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը «Միասին» ցուցահանդեսի բացմանը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին ՌԴ Պետական դումայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով.

«Սիրելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

ողջունում եմ ցուցահանդեսի բացումը, որը խորհրդանշական խորագիր ունի՝ «Միասին»:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ ցուցահանդեսի անցկացմանն աջակցելու համար:

Մենք դարեր շարունակ միասին ենք: Անցյալ տարի Հայաստանը եւ Ռուսաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նոր շրջափուլ մեր ժողովուրդների փառավոր պատմության մեջ: 300 տարի առաջ հիմնադրվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը՝ հոգեւոր կենտրոնը Ռուսաստանի հայերի, որոնք հավատարմորեն ծառայում են իրենց նոր հայրենիքին՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը:

Վերջին քառորդ դարում հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են՝ հասնելով դաշնակցայինի, որը բավարարում է մեր ժողովուրդների կենսական շահերը եւ ձգտումները:

Մեր երկրների միջպետական հարաբերությունների անկյունաքարն է Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի քսանամյակը նույնպես նշել ենք հոբելյանական 2017 թվականին:

Սիրելի բարեկամներ,

«Միասին» ցուցահանդեսում ընդգրկված են այնպիսի ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ՝ տեղեկատվական ու նորարարական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը եւ գինեգործությունը, սննդարդյունաբերությունը, զբոսաշրջությունը եւ այլք: Ներկայացված են թե ընկերություններ, որոնք լավ հայտնի են ռուսաստանյան սպառողին, թե այնպիսիք, որոնք դեռ նոր պետք է իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնեն ռուսական շուկայում:

Ցուցահանդեսի անցկացումը թույլ կտա հարստացնել մեր երկկողմ համագործակցությունը, բացահայտել նոր հեռանկարներ՝ փոխադարձաբար միավորելով մեր տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ներուժը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հետաքրքիր ցուցահանդեսի կազմակերպմանը:

Բարի գալուստ ցուցահանդես, հուսով եմ՝ բոլորդ հետաքրքրված կլինեք»:

ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: 


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /