• USD 482.65
  • GBP 646.46
  • EUR 566.1
  • RUB 7.86
  • GEL 194.94
Մայիս 25, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Աշխարհի ձայն, Լրահոս
14.02.2018 | 12:35

Ռուբեն Սաֆրաստյան. Սիրիայի հետ կապված Թուրքիայի ծրագիրը չի հաջողվի

Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարեց, որ Սիրիայի հարցում իրադրությունը շարունակում է մնալ բարդ և դժվար կանխատեսելի, բայց դրական փոփոխությունների հույսեր կան. «Բոլոր խաղացողները, որոնք ներգրավված են սիրիական գործընթացներում, թեև ունեն մեծ հակասություններ, ժամանակ առ ժամանակ տարբեր մոտեցումներ փոխվում են, միևնույնն է, փորձում են սահմանված կարմիր գծերը չխախտել: Մասնավորապես, իրադարձությունները՝  կապված սիրիական օդանավի անկման հետ, վկայում են այն մասին, որ հնարավոր եղավ իրադրութունը կանգնեցել, սեղմել :ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունները վկայում են, որ ԱՄՆ-ը նախկին սրությամբ չի դնում Սիրիայի նախագահ Ասադի հեռացումը»:

 

 

 

Ըստ Սաֆրաստյանի, ԱՄՆ-ը հիմա հասկացել է, որ առանց Ասադի հնարավոր չէ Սիրիայում խաղաղ գործընթաց պահպանել. «Այս պահին փորձում են նպաստել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ: Հայտնի է դարձել, որ Չինաստանը համաձայնվել է 2 մլրդ ներդրում կատարել Սիրիայում, սրան գումարած՝ արդեն իսկ պայմանավորվածություններ կան, որ Հնդկաստանն ու ՌԴ-ը խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացնելու Սիրիայում: Երևում է սիրիական ճգնաժամի ավարտի տեսլականը: Հույս ունեմ՝ հնարավոր կլինի այս տեսլականն իրագործել, թեպետ դժվարություններ  կլինեն: Սիրիական հակամարտության մեջ կա մի երկիր, որ արտաքուստ աջակցում է հակամարտության կարգավորմանը, իսկ իրականում  օկուպացրել է սիրական տարածքները: Դա Թուրքիան է: Ցավոք աշխարհն աչքերը փակում է թուրքական գործողությունների վրա: Թուրքիան ագրեսոր է համարվում. փաստ է նաև այն, որ բոլոր երկրները համակերպվել են այդ մտքի հետ: Մենք այսօր չենք տեսնում, որ թուրքական ագրեսիան դատապարտող հայտարարություններ կան խոշոր պետությունների կողմից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից և այլ: Վատն այն է, որ սպանվում է խաղաղ բնակչությունը, ու բավական մեծ  թվով զոհեր կան: Թուրքական իշխանությունները ոչ միայն ագրեսիվ արտաքին քաղաքականություն են վարում, այլև երկրի ներսում ուժեղացնում են ճնշումները քրդերի նկատմամբ: Միայն վերջին ռազմական գործողությունների  ընթացքում ձերբակալվել է ավելի քան 600 մարդ՝ հիմնականում այն անձինք, ովքեր սոցիալական ցանցերի միջոցով դժգոհություն են հայտնել երկրի կառավարությունից: Թուրքական ծրագիրն այն է, որ թուրք-սիրիական ամբողջ սահմանի տարածքով անվտանգության գոտի ստեղծի, որը 30 կմ խորություն կունենա դեպի Սիրիա: Եթե հաշվի առնենք նրանց սահմանի երկարությունը, ապա պարզ է, որ Թուրքիան ցանկանում է բացահայտ օկուպացնել 24 հազար կմ տարածք: Ավելին՝ ասում է, որ  պետք է լինի մեռյալ գոտի, այսինքն՝ բնակչություն պետք է այդ գոտում չլինի: Սա ցեղասպանության կամ էթիկ զտման  հայտարարություն է երկրի ղեկավարների կողմից: Բայց այս հայտարարությունները համարժեք արձագանք միջազգային հանրության կողմից չստացան: Սակայն Թուրքիայի ծրագիրը չի հաջողվի այս պահին իրականացնել, քանի որ ԱՄՆ-ը հայտարարել է, որ իր ուժերը դուրս չի բերի Մանբիջից»,- ամփոփեց Ռուբեն Սաֆրաստյանը:



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /