Փետրվար 19, 2018
Աշխարհի ձայն, Լրահոս
14.02.2018 | 20:05

Իսրայելում վաղաժամկետ ընտրությունների պլաններ չկան. Նաթանյահու

Իմ գլխավորած կառավարական կոալիցիան կայուն է: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ հավելելով, որ իր նկատմամբ հետաքննվող գործերի վերաբերյալ ոստիկանության հանձնարարարկանների առիթով երկրում վաղաժամ  ընտրություններ անցկացնելու պլաններ չկան: Այս մասին գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Yediot Ahronot-ին:

 

«Ոչ ոք ընտրությունների անցկացման պլաններ չունի:  Իսրայելի քաղաքացիների բարօրության համար մենք  կշարունակենք աշխատել մինչեւ ժամկետի ավարտը»,- նշել է վարչապետը:

Նշենք, որ Իսրայելի ոստիկանությունը խոսում է կաշառակերության, նաեւ վստահության կորստի համար Նեթանյահուին մեղադրանքներ առաջադրելու մասին:

Ոստիկանները Նաթանյահուի գործը հետաքննել են 14 ամիս եւ հայտարարել, որ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն՝ մեղադրանքներ առաջադրելու կաշառքի ու «նվերների գործով» եւ «Եդիոթ Ահրոնոթի գործով» վստահության կորստի կապակցությամբ: 

Նաթանյահուն, սակայն, հերքել է իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /