• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 27, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Լրահոս
16.02.2018 | 10:00

Էժանագին սենսացիան՝ փառահեղ նվեր թշնամուն

Այս թեմային վաղուց էի ցանկանում անդրադառնալ, սակայն տարբեր պատճառներով հետաձգում էի մտադրությունս։ Համբերությանս բաժակը լցվեց, երբ մի քանի օր առաջ մեր բավականին հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը ակնհայտ անհեթեթ մի տեղեկատվություն տպագրեց, որն անմիջապես տարածվեց էլեկտրոնային ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով։

Իբրև թե սենսացիոն «տեղեկատվության» բովանդակությունը հետևյալն էր տվյալ պարբերականի տեղեկությամբ Գյումրիի սահմանային կետով Թուրքիայից Հայաստան են թափանցում քուրդ զինյալներ, որոնց, իբր թե սիրահոժար բաց են թողնում ռուս սահմանապահները։ Այս ակնհայտ ապուշությունը՝ համեմված իր «հավաստիությունը» հաստատող  լուսանկարով, մի քանի օր սոցցանցերում դարձավ բուռն քննարկումների առարկա, որին, ի դեպ, հաճույքով մասնակցում էին նաև մեր «ոխերիմ բարեկամները»։

Հասկանալի էր, որ ընդդիմադիր համարվող պարբերականի սլաքն ուղղված էր Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային, որը հանգիստ չի տալիս ոչ միայն մեր թշնամիներին, այլ նաև մեր հասարակության մի մասին։ Սակայն հիմա ոչ թե դա է առավել կարևոր, այլ այն հանգամանքը, որ հայաստանյան մամուլն ի լուր աշխարհի հայտարարում է, որ մեր երկրի սահմանները պարզապես անառիկ չեն։ Ավելին, պարզվում է, քուրդ զինյալները այնուհետև անցնում են Լաչին, որտեղից էլ՝ արցախյան հակամարտության գոտի։

Մեծ խելք անհրաժեշտ չէ հասկանալու համար, որ այս հիվանդ երևակայության պտուղները հասունացել են թուրք-ազերիական համատեղ ուժերով։ Համենայն դեպս, ինձնից ընդամենը 5 րոպե պահանջվեց համացանցում գտնել սկզբնաղբյուրները ի դեմս ադրբեջանական Հաքին ազ գործակալության և Թուքրիայում գործող թունդ հակահայկական ASIMDER կազմակերպության նախագահ Գեքսել  Գյուլբեյի։ Իսկ հիմա ուշադրությու՛ն այս նյութը նույն վերոնշյալ լուսանկարի հետ միասին Հաքինը տպագրել է դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 22-ին /!/։

Այստեղ է, որ մի քանի տրամաբանական հարցեր են առաջանում

1 ու՞մ էր անհրաժեշտ պեղել և թշնամական աղբյուրներից ներմուծել այս ստահոդ և սադրիչ տեղեկությունը։

2 մի՞թե գաղափարախոսությունը և տարակարծությունը կարելի է վեր դասել, չեմ չափազանցում, ազգային անվտանգության շահերից, հատկապես այն պարագայում, երբ արցախյան հակամարտության գոտում դրությունը պայթյունավտանգ է /այդ փաստը նախօրեին ևս մեկ անգամ ընդգծեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը/, իսկ Ադրբեջանը նախագահի մակարդակով արդեն բոլոր չափերն անցնող ռազմատենչ հայտարարություններ է անում։

3 ինչպե՞ս են վերաբերում նման հրապարակումներին մեր համապատասխան ծառայությունները, որոնց կառուցվածքում գործում են  տեղեկատվական անվտանգությունն ապահողվող մասնագիտական ստորաբաժանումներ։

Եթե այս դեպքը եզակի լիներ, միգուցե չարժեր դրան անդրադառնալ, սակայն, ցավոք, դա այդպես չէ։ Հատկապես նախընտրական ինչ-ինչ գործընթացների նախաշեմին սենսացիայի հետևից ընկնելով, մեր որոշ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ կանգ չեն առնում ոչ մի բանի առջև, և այսպիսի նյութեր տպագրելով և տարածելով՝ պարզապես փառահեղ նվեր մատուցում մեր թշնամիներին։

Այս առումով մեծ սիրով եմ համագործակցում «Հայ ձայն»-ի խմբագրության հետ, որը միշտ սթափ, հավասարակշռված  և պատասխանատու տեղեկատվություն է տպագրում և կարող է հիանալի օրինակ ծառայել այլ լրատվամիջոցների համար։

Հայկական երկու պետությունները, ցավոք սրտի, դեռևս շատ հեռու են խաղաղությունից և այս հանգամանքը երբեք չի կարելի անտեսել։ Եկեք չմոռանանք այդ մասին:

 

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»-ի համար


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /