• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, 100ամյակին ընդառաջ
17.02.2018 | 10:00

Ցեղասպանության խնդիրը Իսրայելի և Նիդերլանդների խորհրդարաններում

 

Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը ռազմավարական նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛  ողջ հայության համար: Այս քայլով ճանաչվում է ոչ միայն պատմական ճշմարտությունը, այլև հիմք է ստեղծվում դրա կրկնության բացառման համար:  Այսօր նորից օրակարգ է մտնել ցեղասպանությունների կրկնման վտանգը: Այդպիսի  գործընթացի ականատեսն ենք ոչ միայն հեռավոր Աֆրիկայում, այլև Մերձավոր Արևելքում, որտեղ այս օրերին պատերազմական գործողություններ են ընթացում:

 

Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս և «Ձիթենու ճյուղ» գործողության ձեռնարկումը նույնպես կարելի է դիտարկել որպես պաշտոնական Անկարայի ցեղասպան քաղաքականության շարունակություն: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Իրաքում և Սիրայում ևս  հստակորեն պարունակում են ցեղասպան քաղաքականության կրկնմանը միտված գործողություններ:  

 

 

 

Այս բոլոր փաստերը մեկ անգամ ևս ապացուցում են, որ Հայոց  ցեղասպանության փաստը լոկ պատմական իրողություն չէ, և դրա կրկնման վտանգը առկա է նաև Հարավային Կովկասում: Այսօր այդ վտանգից Հայաստանին կարող է պաշտպանել միայն Հայկական բանակը, սակայն պակաս կարևոր չէ այս հարցի շարունակական արծարծումը միջազգային ատյաններում և ճանաչումը տարբեր երկրների խորհրդարանների կողմից:

 

Այսինքն, ճանաչման գործընթացը միանշանակ կարելի է գնահատել որպես դրա կանխարգելմանն ուղղված քաղաքականության կարևորագույն մաս: Իսրայելի խորհրդարանում այս հարցի քննարկումը թերևս կարևոր էր այն առումով, որ որպես ցեղասպանություն տեսած ազգ,  նրանք ևս պարտավոր են ճանաչել այս իրողությունը, եթե իսկապես շահագրգռված են դրա կանխարգելմամբ: Իհարկե, զարմանալի չէր նաև Կնեսետի կողմից նախագծի մերժումը, քանի որ Իսրայելը, ունենալով Թուրքիայի հետ  բարդ հարաբերություններ, այնուամենայնիվ, շարունակաբար փորձում է բարելավել դրանք:

 

Անդրադառնալով Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, հարկ է նշել, որ այն բացի ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված գործընթացում ունեցած կարևորությունից, ապացուցում է նաև մեկ այլ հանգամանք. այդ պետությունը իր քաղաքականության մեջ առաջնորդվում է նախ և առաջ մարդասիրական սկզբունքով: 

Հետևաբար, Նիդերլանդների կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը  հայության համար առավել կարևոր է, քան իսրայելական  Կնեսետի կողմից ճանաչումը: Եթե վերջինս երբևէ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դրա համար որպես սկզբունք կառաջնորդվի քաղաքական նպատակահարմարությամբ, ասենք՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման պատճառով:

 

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /