• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 22, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
17.02.2018 | 13:06

Արցախի ամենատարեց բնակչուհին 110 տարեկան է

Ղարաբաղյան հողը հռչակված է ոչ միայն սքանչելի բնությամբ, հնադարյան հուշարձաններով, բարեբեր հողով, այլ նաեւ երկարակյացներով:

2018 թվականի փետրվարի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում 100 տարեկանն անց 16 մարդ է ապրում, հաղորդում է  NEWS.am-ը, որի պատրաստած հոդվածը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

« Ամենատարեցը՝ 110-ամյա Արեւհատ Սարգսյանը, բնակվում է Թաղավարդ գյուղում:  Հենց նրան էլ հյուր գնացին NEWS.am-ի թղթակիցները:

Մեր այցելության պահին Աեւհատ տատիկը տանը չէր: Չծրագրած հյուրերին դիմավորեցին տնեցիները՝ հարսները եւ ծոռները: Շուտով հայտնվեց նաեւ ինքը՝ այցելության «մեղավորը»: Սեւ գլխաշորով ու գոգնոցով փխրուն կին է: Դժվար կյանքի երկար տարիները իրենց հետքն են թողել, սակայն չեն փոխել լուսաշող, մանկականորեն ուրախ ժպիտը:

Արեւհատ տատիկի հետ զրուցելը հաճելի է, բայց հեշտ չէ: Ղարաբաղյան բարբառը, որն առանց այն էլ դժվար հասկանալի է, շռայլորեն համեմված է տեղական բառերով եւ արտահայտություններով: Փորձում եմ տատիկից նրբանկատորեն իր մասին հարցուփորձ անել, սակայն 10 րոպեից ընդմիջում եմ խնդրում եւ «թարգմանիչ»:

Հարսի՝ Ստելլայի միջոցով պարզվում է, որ Արեւհատ տատիկի 110 տարեկանը լրացել է հուլիսի 1-ին: Դարից երկար տեւած կյանքը դժվարին, ծանր, ձեռքբերումներով եւ կորուստներով լի է եղել: 17-ամյա Արեւհատն ամուսնացել է 5 երեխաների հայր այրի Ղազարի հետ: Պատանի Արեւհատն առաջնեկին է ունեցել, սակայն որոշ ժամանակ անց Ղազարը մահացել է: Արեւհատը չի թողել հարազատ դարձած օտար երեխաներին: Եվս մի քանի տարի հետո Արեւհատը երկրորդ անգամ է ամուսնացել: Եվ դարձյալ այրիի հետ, որը 6 երեխա ուներ: Զույգը 3 երեխա է ունեցել: Երկրորդ ամուսնու մահվանից հետո Արեւհատը մեծացրել է 15 երեխայի՝ իմ ու քոյի տարբերակում չդնելով: Արեւհատը երկար տարիներ հիվանդանոցում սանիտար է աշխատել: Ընդհանրապես վերապրած կյանքի մասին տատիկին հարցուփորձ անելը վերքերի փորփրում է: Այս կամ այն բանի մասին պատմելիս Արեւհատ տատիկը պարբերաբար կրկնում է՝ «չեմ ապրել, այլ տանջվել եմ», եւ աչքերն արտասուքով են լցվում: Արեւհատ տատիկը մի քանի երեխաներին վերապրել է: Հարցը, թե տատիկն, այնուամենայնիվ, քանի թոռ ու ծոռ ունի, անպատասխան մնաց: «Հարյուրից ավելի»,- ամփոփեց Ստելլան:

Եվ, այնուամենայնիվ, աչքերի խորամանկ փայլն ու ժպիտը մատնում են շրջապատի նկատմամբ աշխույժ հետաքրքրության մասին: «Միայն թե վատ եմ տեսնում եւ լսում»,- բողոքում է տատիկը: Տատիկը նրբագեղ մատներով փոքրիկ ձեռքով վերցնում է սուրճի գավաթը: Պարզվեց՝ տատիկը սուրճ եւ լավ գինի է սիրում: «Իսկ ծխել փորձե՞լ եք»,- կատակում ենք մենք: «Վայ, վայ»,- զայրանում է Արեւհատ տատիկը:

Տնեցիների խոսքով՝ տատիկը սնունդի հարցում ընդհանրապես զուսպ է: Հիմնականում բանջարեղեն եւ կանաչեղեն է ուտում, միս չի սիրում, իսկ երշիկ եւ նրբերիշկ բերանը չի դնում: «Շատ միրգ կերեք, խնձոր եւ սալոր, չիր, առողջության համար օգտակար է»,- խորհուրդ է տալիս Արեւհատ տատիկը: Վատթարացած տեսողությունը տատիկին թույլ չի տալիս մանր աշխատանք կատարել, գործել կամ կարել, սակայն ակտիվորեն իր ուժերի սահմաններում հնարավոր ամեն ինչ անում է տանը եւ այգում: Սիրում է մեկ-երկու բառ փոխանակել հարեւան ընկերուհիների հետ:

Արեւհատ տատիկը հյուրերին ճանապարհեց մուտքի սանդղահարթակին: Եվ մինչ մենք դեպի դարպասներն էինք գնում, կանգնած էր աստիճաններին, ժպտում էր եւ մեր հետքից ձեռքը թափահարում:

Ստեփանակերտ ճանապարհին մեզանից յուրաքանչյուրը մտքերի մեջ էր, որոնցով համակվել էր Արեւհատ տատիկի հետ հանդիպմամբ: Համաշխարհային առաջին պատերազմ, Համաշխարհային երկրորդ պատերազմ, մարդու կողմից Տիեզերքի նվաճում, Արեւհատ տատիկը եղել է մի ամբողջ դարի իրադարձությունների ականատեսը:

Արեւհատ տատիկ, առողջություն քեզ»:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /