• USD 482.27
  • GBP 632.79
  • EUR 567.63
  • RUB 7.31
  • GEL 183.9
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
23.02.2018 | 10:02

Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը

«Երկու բանաձեւ է  ներկայացվել Նիդերլանդների խորհրդարանում: Ըստ առաջին փաստաթղթի՝ խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդի համաձայն՝  պարտավորեցրել է երկրի  պետքարտուղարին յուրաքանչյուր հինգ տարին մեկ ապրիլի 24-ին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ  հարգանքի տուրք մատուցել  ողբերգության զոհ  դարձած մեկ ու կես միլիոն հայերի   հիշատակին », - հաղորդում է Reuters- ը:

Ըստ միջազգային լրատվական գործակալության տվյալների՝ 147 պատգամավորներ կողմ են քվեարկել երկու բանաձեւերի ընդունմանը, դեմ են քվեարկել խորհրդարանականներից  մի քանիսը միայն, որոնք ունեն թուրքական ծագում:

 

 

Երկու բանաձեւերը խորհրդարանում ներկայացվել են «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ֆորվինդի կողմից:


    Լրահոս
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /