• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 22, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
23.02.2018 | 20:02

Պատրաստ է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագիծ,  որի ընդունման դեպքում կստեղծվի պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ իրավական դաշտ:

 

 

 

Ըստ նախագծի մասնավորը կարող է համագործակցել թե պետական, թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Պետությունը կամ ՏԻՄ-ը կարող են մրցույթ հայտարարել, մասնավորը կարող է սեփական նախաձեռնությամբ ծրագրեր առաջարկել:

 

 

 

Պետություն-մասնավոր գործընկերության հիմնական նպատակներն են. մասնավոր ֆինանսավորման (այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների) ներգրավումը, հանրային և մասնավոր հատվածների միջև ռիսկերի արդյունավետ բաշխումը, նոր հանրային ենթակառուցվածքի ստեղծման և (կամ) գոյություն ունեցող հանրային ենթակառուցվածքի վերանորոգման և (կամ) շահագործման և (կամ) տեխնիկական սպասարկման պահանջարկի բավարարումը, հանրային ենթակառուցվածքի շահագործման ողջ ժամկետի ընթացքում ենթակառուցվածքի ժամանակին և պատշաճ տեխնիկական մատակարարման և պահպանման ապահովումը, հանրային ծառայությունների հասանելիության և որակի բարելավումը, տնտեսական աճի խթանումը, ենթակառուցվածքների ոլորտում մասնավոր հատվածի գիտելիքների, հմտությունների և ռեսուրսների օգտագործումը, հանրային ծախսերի արդյունավետության բարձրացումը:

 

 

 

Պետություն-մասնավոր գործընկերությունը կարող է լինել ցանկացած ոլորտում. Էներգետիկա, ջուր, ճանապարհներ, երկաթուղիներ, մետրո, օդանավակայաններ, փոստ, առողջապահություն, կրթություն, զբոսաշրջություն, մշակույթ, սպորտ, սոցիալական ծրագրեր եւ ցանկացած այլ ոլորտ կամ ենթաոլորտ, որոնցում ՊՄԳ ծրագրերի իրականացումն օրենքով արգելված չէ, սակայն միայն պատասխանատու պետական կամ տե­ղա­կան ինքնակառավարման մարմնի նախնական հաստատման դեպքում:

 

 

 

Պետություն-մասնավոր գործընկերության մասին կառավարությունում խոսում են 2016 թվականից: 2017թ նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականությունը», որը ՊՄԳ իրավական հիմքերի ստեղծման առաջին քայլն էր:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /