• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 22, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
23.02.2018 | 19:31

Վաշինգտոնը «համեմատաբար ուժեղ» դաշինք ունի Անկարայի հետ. Պետքարտուղարություն

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերտը, մեկնաբանելով Թուրքիայի հնարավոր շրջադարձը դեպի Իրան եւ ՌԴ, ասել է, որ Վաշինգտոնը «համեմատաբար ուժեղ» դաշինք ունի Անկարայի հետ:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն մտահոգված է, որ Թուրքիան շարժվում է դեպի Իրան եւ Ռուսաստան, Նաուերտը նշել է, որ «Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր գործընկերն է»:

 

«Մենք, անկասկած, ունենք տարաձայնություններ Թուրքիայի կառավարության հետ: Բայց մենք գտնում ենք, որ համեմատաբար ուժեղ դաշինք ունենք նրանց հետ: Բնական է, որ նրանք ցանկանում են հարաբերություններ հաստատել այլ կառավարությունների հետ, եւ մենք չենք կանգնի նրանց միջեւ: Կարծում եմ, մենք վստահ ենք Թուրքիայի հետ հարաբերություններում», - ասել է Նաուերտը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /