• USD 482.27
  • GBP 632.79
  • EUR 567.63
  • RUB 7.31
  • GEL 183.9
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
23.02.2018 | 14:23

Իշխող կոալիցիան Արմեն Սարգսյանի թեկնածությունը կառաջադրի ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում

Հայաստանում իշխող կոալիցիան ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մեխանիզմն այնպիսին է, որ նախագահի թեկնածու առաջադրում են կոալիցիայի անդամ երկու խմբակցությունների պատգամավորները, և հանդիպման ընթացքում կայացվեց այդ որոշումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:

Նա հայտնեց, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքվում են: «Եթե չեմ սխալվում, 60 ստորագրություն արդեն հավաքվել է: Նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի ստորագրությունը, այսինքն՝ բավարարից երկու անգամ ավելի ստորագրություն հավաքվել է»,- մանրամասնեց Վարդանյանը:

Պատգամավորը նաև հայտնեց, որ հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել, որը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցանկություններին, կյանքին և պատկերացումներին նույնական է: Նրա խոսքով՝ եթե կարողանան այդ պատկերացումների շրջանակում քրտնաջան աշխատել, կարճ ժամանակում հնարավոր կլինի ունենալ ՀՀ բոլոր քաղաքացիների պատկերացումներին համապատասխան պետություն:


    Լրահոս
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /