• USD 482.27
  • GBP 632.79
  • EUR 567.63
  • RUB 7.31
  • GEL 183.9
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, 100ամյակին ընդառաջ
24.02.2018 | 13:05

Ցեղասպանության ճանաչումը և դրա կարևորությունը Հայաստանի համար

Նախօրեին Նիդերլանդների խորհրդարանը վերջնականապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սա, ինչպես միշտ, առաջացրեց Թուրքիայի հիվանդագին ռեակցիան. դրա հերքումով, ընդունած պետության դեսպանին հրավիրելով և բողոքի նոտայի բարձրացումով։ Արդեն 22-րդ անգամ, իսկ այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան նմանատիպ բառերով ու հայտարարություններով է ընդունում Ցեղասպանության ճանաչման փաստը։

 

Հասկանալի է, որ տարբեր պետություններ տարբեր պատճառներով են գնում Հայոց ցեղասպանության ճանաչման հետևից, ինչը ինչպես և սպավում է, առաջացնում է Անկարայի դժգոհությունը, նաև երկու պետությունների հարաբերությունների սրումը։ Պետությունների կողմից իրավիճակային նմանատիպ փոփոխությունները պայմանավորված են և՛ պատմական փաստը ճանաչելու ցանկությամբ, և՛ կատարվածը դատապարտելու մղումով, և՛ Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության պահին այն որպես զենք օգտագործելու ցանկությամբ, նրա վրա ճնշում գործադրելու համար։

 

Անկախ ամեն ինչից Հայաստանի համար այս գործընթացը դրական է, քանի որ աշխարհի հնարավորինս շատ պետությունների կողմից Ցեղասպանության զանգվածային ճանաչումը և դատապարտումը հնարավորություն են տալիս բարձրաձայնել ու տարբեր պետությունների խորհրդարաններում քննարկել հայոց ողբերգությունը հայկական պատմական հայրենիքում Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակաշրջանում։ Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հնարավորություն են տալիս բացատրել նաև, որ Հայաստանի հանդեպ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը՝ շրջափակումը, առաջին հերթին պայմանավորված է այդ քաղաքականության շարունակության ցանկությամբ։

 

Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս՝ քրդաբնակ Աֆրինի շրջան, նաև ցեղասպան քաղաքականության շարունակության արդյունքն է։ Սա արդյունքն է այն բանի, որ այդ ոճրագործությունը ժամանակին չի ճանաչվել և չի  դատապարտվել միջազգային հանրության կողմից։  Այսինքն, անպատժելիության մթնոլորտը Անկարայի մոտ տպարավորություն է թողնում, որ նա կարող է շարունակել այդ քաղաքականությունն իր հարևան պետությունների նկատմամբ։

 

Հայ-ադրբեջանական, փաստորեն պատերազմական հարաբերություների պայմաններում, երբ Թուրքիան չի թաքցնում իր ադրբեջանամետ քաղաքականությունը և ռազմա-դաշնակցային հարաբերություններ կառուցում այդ պետության հետ, Հայաստանին առավել քան երբևէ անհարաժեշտ է Թուրքիայի կողմից կատարված հանցագործության՝ ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, ինչը հիմք կհանդիսանա դրա կրկնությունը բացառելու համար։ Հասկանալի է, որ Ցեղասպանության չկրկնման հիմքը հայկական հզոր բանական է, բայց նաև շատ կարևոր է, որ դիվանագիտության մակարդակում հասնենք այն վիճակին, որ Թուրքիայի ցակացած կտրուկ գործողություն Հարավային Կովկասում ընկալվի որպես սպառանալիք տարածաշրջանի համար։

 

 

Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ցեղասպանությունը ճանաչող պետությունների թիվը կրկնապատկվի, եռապատկվի: Սա էլ ավելի կհզորացնի Հայաստանի դիվանագիտական պաշտպանության համակարգը և միջազգային հանրությանը կտրամադրի ի նպաստ Հայաստանի։

 

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար 


    Լրահոս
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /