• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
26.02.2018 | 12:03

Տեղի ունեցավ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի հերթական ժողովը

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի հերթական ժողովը, որի ընթացքում ամփոփվեցին և քննարկվեցին ակումբի կողմից իրականացված աշխատանքները և հետագա ծրագրերի ընթացքը։

Առաջինը «Արփի» աղջիկների ֆուտբոլային ակումբին անհրաժեշտ մարզական գույքով ապահովելն էր և ակումբի գործունեության մեկնարկի ազդարարումը։ Այսօր ակումբն արդեն գործում է, մարզիկները պարտաճանաչ կերպով հաճախում են մարզումներին և նկատելի արդյունքներ ցուցադրում։ Հիշեցնենք, որ ակումբի հովանավորությունը ստանձնել է Նազիրեան ընտանիքը:

Հաջորդիվ քննարկվեց անգլերենի անվճար դասընթացների ծրագիրը։ Նշենք, որ դասընթացները մեկնարկել են փետրվարի 3-ին և ընթանում են բնականոն հունով. այդ մասին փաստում են մասնակիցների ցուցաբերած գոհացուցիչ արդյունքները։ Դասընթացների մասնակիցները հնարավորություն են ունենալու հետագայում մասնակցելու միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին եւ դասընթացներին:

Քննարկված երրորդ հարցը վերաբերում էր նկարչական անվճար  դասընթացներին, որի մասնակիցները հաճույքով հաճախում են դասերին և մեծ հետաքրքրությամբ են լցված կերպարվեստի հանդեպ. ասվածի լավագույն ապացույցը սաների մի քանի աշխատանքների ցուցադրումն էր: Նկարչական դասընթացների սաները առաջիկայում մասնակցելու են համապետական  երիտասարդական ցուցահանդես- մրցույթներին:

Ժողովի ընթացքում քննարկվեցին ոչ միայն իրականացված ծրագրերը, այլև երիտասարդական ակումբի հետագա անելիքները։ Նշենք նաև, որ արդեն սկսում ենք պատրաստվել Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումներին, որոնք իրականացվելու են ամենայն պատասխանատվությամբ։

Ժողովի ավարտին  նշվեց Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի հիմնադիր  անդամներից Անի Մանուկյանի  ծննդյան տարեդարձը: Անին գերազանցությամբ ուսանում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Ակումբի անդամները նրան մաղթեցին  նպատակների իրականացում, ուսման մեջ հաջողություններ և անսահման երջանկություն։

 

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»-ի համար

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /