• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 22, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
26.02.2018 | 15:15

Չայկովսկու անվ. դպրոցի համար Պենդերեցկու այցը մեծ իրադարձություն էր. Մարտուն Կոստանդյան

 «Դպրոցի համար Քշիշտոֆ Պենդերեցկու այցը մեծ իրադարձություն էր, քանի որ նման մեծության մարդիկ այսօր աշխարհում շատ քիչ են, քիչ են այդպիսի լեգենդար երաժիշտները, ում ստեղծած երաժշտությունը շատ խորն է, ընկալելի, լուրջ»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը։

 

Վերջինս ընդգծեց, որ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը Հայաստանում միակ մասնագիտական կրթօջախն է և այցեքարտ է հանդիսանում երաժշտական աշխարհում, քանի որ այն տվել է բազմաթիվ հիասքանչ շրջանավարտներ, որոնք հայտնի են և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս։ «Պենդերեցկին այսօր աշխարհի մեծություններից մեկն է, ուստի դպրոցի համար մեծ պատիվ էր նրան հյուրընկալելը: Քշիշտոֆ Պենդերեցկու այցը դպրոց նաև նշանավորվեց դպրոցի բակում խորհրդանշական եղևնու տնկմամբ, որն ավանդույթի ուժով կիրականացվի դպրոց այլ նշանավոր հյուրերի այցելությունների ժամանակ ևս»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Աշակերտների և աշխարհահռչակ կոմպոզիտորի շփումը, ինչպես նշեց Կոստանդյանը, անցել է ջերմ մթնոլորտում: Նման մեծության հետ շփումից դպրոցի սաները ստացել են խորը և անմոռանալի տպավորություններ, ինչպես նաև ներկա են գտնվել կոմպոզիտորի հոբելյանական փառատոնին։ «Ե՛վ աշակերտները, և՛ Պենդերեցկին շատ տպավորված էին հանդիպումից։ Վերջինս հիացած էր։ Ե՛վ կոմպոզիտորը, և՛ նրա կինը նշել են, որ այսպիսի դպրոցում սովորելը երջանկություն է։ Եվ իսկապես. պետությունն ամեն պայման ստեղծել է, որպեսզի երեխան կարողանա ստանալ լիարժեք ուսում, կարողանա ձևավորվել որպես երաժիշտ, մասնագիտանալ, աշխատել հմուտ և բարձրակարգ մասագետների հետ։

 Մեզ երջանիկ ազգ եմ համարում, որ ունենք այնպիսի ղեկավարություն, որը լրջորեն գնահատում է ակադեմիական երաժշտությունը և անում է անհրաժեշտ ամեն բան նրա համար»,-նշեց Կոստանդյանը։

 Վերջինս, խոսելով նաև դպրոցի ապագա ծրագրերի մասին, նշեց, որ մարտ ամսին ազգությամբ լեհ 30 պատանի երաժիշտներ են այցելելու դպրոց, և կազմակերպվելու է համատեղ համերգ դպրոցի սաների հետ։ Ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ  Շվեյցարիայի կոնսերվատորիայի հետ բարեկամական հարաբերություններ են հաստատվել։ Իսկ ապրիլ ամսին, ըստ տնօրենի խոսքերի, պլանավորվում է այց Ժնև, ապա Լիոն։

 Այսօր էլ դպրոցն  գործում է բնականոն կյանքով, աշակերտները պատրաստվում են համերգների, մրցույթների, քննությունների:

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /