• USD 482.27
  • GBP 632.79
  • EUR 567.63
  • RUB 7.31
  • GEL 183.9
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Աշխարհի ձայն, Լրահոս
26.02.2018 | 17:01

Թուրքական ագրեսիան քրդերի նկատմամբ կարող է վերածվել ցեղասպանության. Թուրքագետ

«Թուրքական զորքերը խորացան Սիրիայի տարածքում՝ Աֆրինի ուղղությամբ։ Սա բացահայտ ագրեսիա է, և, ցավոք, աշխարհն աչքերը փակեց այս ագրեսիայի վրա, մենք չտեսանք թուրքական գործողությունների որևէ լուրջ դատապարտում ո՛չ խոշոր երկրների, ո՛չ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից»,- այսօր, լրագրողների հետ զրույցում մտահոգություն հնչեցրեց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը`խոսելով վերջին շրջանում Սիրայում տեղի ունեցող զարգացումների մասին:

 

Միաժամանակ, բանախոսը դրական է համարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընդունված միաձան բանաձեւը` մեկ ամսով ռազմական գործողությունները դադարեցնելու մասին. «Նշանակում է, որ երկրների միջև ձեռք է բերվել որոշակի համաձայնություն։ Սա հուսադրող է, և ես սա կապում եմ նաև այն հանգամանքի հետ, որ ամերիկյան և ռուսական զորքերը կարողանում են որոշ առումով համաձայնության գալ և պահպանել այն։ Սկսում է գործել կարմիր գծերի դիվանագիտությունը Սիրիայում։ Այսինքն՝ որոշակի շրջանակներում հնարավորություն է տրվում հիմնական խաղացողներին՝ իրենց նպատակներն իրականացնել, բայց դրվում է նաև կարմիր գիծ, որը չպետք է անցնել։ Եթե կարմիր գիծն անցնում են, տեղի են ունենում զինված բախումներ»։

 

Թուրքագետի կարծիքով՝ կողմերը փորձում են հարցը լուծել խաղաղ ճանապարհով. «Այս ֆոնի վրա է, որ Թուրքիայի բացահայտ օկուպացիան խախտեց այս ընդհանուր միտումը, բայց հնարավորություն կա այս ագրեսիան որոշակի շրջանակների մեջ պահելու։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման և որոշակի կոմպրոմիսների խնդիրը մեկ մակարդակ ավելի ցածր է իջեցվել, տեղի են ունենում երեք խմբով բանակցություններ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։ Սպասվում է, որ մինչև մարտի կեսերն այդ բանակցությունները կավարտվեն, և, եթե հաջողությամբ ավարտվեն, ապա որոշակի որոշումներ ավելի բարձր մակարդակով կընդունվեն։ Հաջողվեց գոնե մինչև մարտի կեսերը թուրքական ագրեսիան կանգնեցնել»։

 

Թուրքիայի վերջնական նպատակը, ըստ Սաֆրաստյանի՝ այն է, որ դեպի Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ «անվտանգության գոտի» ստեղծի. «Դա նշանակում է՝  երկու տասնյակ հազար կմ-ից մոտ 24 հազար կմ տարածությունը դարձնել անմարդաբնակ, կամ ոչնչացնել, կամ վռնդել քրդական բնակչությանը։ Եթե սա իրականանա, ապա 21-րդ դարում ականատես կլինենք Թուրքիայի կատարած հերթական ցեղասպանությանը»։



    Լրահոս
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /