• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
27.02.2018 | 20:32

Աէրոֆլոտ օփեն. Տիգրան Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանն առաջատարների շարքում են

Մոսկվայում ավարտվում է «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը: Գլխավոր A մրցաշարում գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը յոթ տուրից հետո 5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 3-րդ եւ 7-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան՝ 3.5-ական (39-րդ եւ 40-րդ տեղերը), Արման Միքայելյան՝ 3 (71), Հայկ Մարտիրոսյան՝ 2.5 (82), Շանթ Սարգսյան՝ 2 (90):

Այսօր կկայանան ութերորդ տուրի պարտիաները:

Լուսանկարը՝ Գաբրիել Սարգսյանի անձնական արխիվից



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /