• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 27, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
05.03.2018 | 13:45

Ռամկավար Ազատական Կուսակցության շնորհավորանքը ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին

Մեծայարգ

Արմեն Սարգսեան

Նախագահ Հայաստանի Հանրապետութեան

Երեւան,

 

Մեծարգոյ Պարոն Նախագահ,

 

 

Ճշմարիտ գոհունակութեամբ կու գանք շնորհաւոդելու Ձեզ՝ Հայաստանի Ազգային Ժողովի մեծամասնութեան քուէներով նախագահ ընտրուելու առիթով:

Դուք այն բացառիկ անհատականութիւններէն էք, որոնք իրենց գիտական ու քաղաքական պատրաստութեամբ եւ ծառայելու անսահման կամքով արժանացած էք համընդհանուր համակրանքի եւ յարգանքի, Հայաստանի սահմաններէն ներս թէ դուրս:

Նախընտրական շրջանի Ձեր հանդիպումներն ու զրոյցները եկան քաղաքական նոր մշակոյթ ներմուծել մեր հայրենիքի հասարակական կեանքէն ներս: Հանրութիւնը յանգեցաւ այն համոզման, որ ժողովուրդի հետ զրոյցի նստող առաջնորդով մը պիտի օժտուի մեր երկիրը:

Ձեր հանդիպումներուն ընթացքին մեզի եւս բախտը ընծայուեցաւ ունկնդրութիւն մը ունենալու մեր հետ՝ մօտէն իրազեկուելու Ձեր քաղաքական հայեացքներուն և պատկերացումներուն մասին:

Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը իր հայրենական թէ սփիւռքեան կառոցներով այդ օր Ձեր մէջ ողջունեց խոհեմ ու հեռատես առաջնորդն ու քաղաքական գործիչը:

Մեր աշխարհասփիւռ կազմերը պատրաստ են Ձեզի ընծայելու իրենց զօրակցութիւնը, իրենց քաղաքական կառոյցներով եւ տարածուն մամուլով, վկայելու անպայման Ձեր առաքելութեան յաջողութիւնը:

Դուք լայնօրէն ծանօթ էք քաղաքական աշխարհին, ինչպէս այդ աշխարհը ծանօթ է Ձեր անձին եւ արժանիքներուն:

Ձեր յաջողութիւնը՝ յաջողութիւնն է մեր նուիրական հայրենիքին ու պետութեան:

 

Պայծառ օրերու ակնկալութեամբ, կը մնանք, յարգանօք`

 

 

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

 

 

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ 

 

Ատենապետ Յակոբ Աւետիքեան

 

ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ատենապետ Վարդան Նազիրեան 



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /