• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական
07.03.2018 | 14:32

Ստեփանոս Մալխասյանց

   Ստեփանոս Մալխասյանցը ծնվել է 1857թ․-ի հոկտեմբերի 25-ին Ախլցխա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է  տեղի Կարապետյան ծխական դպրոցում։ 1875-1878թթ․-ին հաճախել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, իսկ արդեն 1878թ․-ին ընդունվել է ՍՊետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետ, աշակերտել է ՔՊատկանյանին։ 1889թ․-ին ավարտել է նույն ֆակուլտետի հայ-սանսկրիտ և հայ-վրացական բաժինները, ստացել է թեկնածուի գիտական աստիճան։

   Հայկական դպրոցներում դասավանդել է հայոց լեզու և գրականություն, աշխատել է պարբերական մամուլում, մասնավորապես՝ «Մշակ»-ում։ Մալխասյանցը եղել է Արծրունու շրջապատի կովկասահայ մտավորականների այն սերնդի ներկայացուցիչներից, ովքեր հայ քաղաքական մտքին տվել են ռամկավարության, ազատության ու հավասարության գաղափարները։ Շուտով Մալխասյանցը ևս համալրում է Հայ Ժողովրդական կուսակցության շարքերը, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո վերջինս մնացել է Երևանում և շարունակել իր գործունեությունը կրթության ու բանասիրության ոլորտում։

   1885թ․-ին ՍՊետերբուրգում լույս տեսած Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) «Տիեզերական պատմություն» աշխատությունը դարձավ Մալխասյանցի առաջին լուրջ ուսումնասիրությունը։ Նրա բանասիրական հետազոտություններից են «Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի պատմության», «Սեբեոսի պատմությունը և Մովսես Խորենացի», Խորենացու «Հայոց Պատմություն», «Փավստոս ԲուզանդՊատմություն Հայոց» գործերը։

   Մալխասյանցը հրատարակել է մատենագրերի համեմատական բնօրինակները՝ Ղևոնդի «Պատմություն Հայոց», Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց և թուղթ առ Վահան Մամիկոնյան», Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության», «Դասընթաց Հայոց մատենագրության պատմության», «Համառոտ պատմություն Ներսիսյան հոգևոր դպրոցի․․․»։

  Մալխասյանցի լեզվաբանական հետազոտություններից կարևոր են «Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները» և «Գրաբարի համաձայնությունը» աշխատությունները, որոնք երկար ժամանակ օգտագործվել են որպես գրաբարի ձեռնարկներ ու դասագրքեր։  «Գրաբարի համաձայնությունը» գրքում Մալխասյանցը անդրադարձել է հայերենի շարահյուսությանը, նախաբանում անդրադարձել է մի շարք լեզվաբանական հարցերի, հարել է նոր գրական գործերին ու ընդունել դրանց հնչունական օրենքները, սակայն լեզուն դիտարկել է որպես հոգեբանական գործոն, ժխտել է անհատական լեզուների դրույթը։

  Մալխասյանցը ուսումնասիրել է հայերենի բարբառների առաջացման հարցը և եկել այն եզրակացության, որ բարբառները եղել են անգամ գրերի գյուտից առաջ և բարբառներից Արարատյան բարբառն է, որ բարձրացրել է հայ գրական լեզվի մակարդակը։

  Մալխասյանցը զբաղվել է նաև աշխարհաբարի զարգացման հարցերով, հայոց լեզվի հոլովներով, ուղղագրության, տաղաչափության, գիտական տերմինաբանության և այլ խնդիրներով։ Երկար տարիների ուսումնասիրության արդյունք է «Հայերենի բացատրական բառարանը»՝ չորս հատորով, որը հրատարակվել է 1944-1945թթ․-ին, իսկ 1946թ․-ին արժանացել է պետական մրցանակի։

Նույն հատորը 1950-ական թթ-ին վերատպագրվել է Բեյրութում բնակվող մատենագետ Սիմոն Սիմոնյանի նախաձեռնությամբ։

  Մալխասյանցը որպես համահեղինակ մասնակցել է նաև նեղ մասնագիտական  բազմաթիվ բառարանների հրատարակման աշխատանքներին։

  Բնագրից թարգմանել է Շեքսպիրի «Լիր արքա»-ն, «Մաքբեթը», Էպերսի «Մարդ եմ » վեպը։

  Նա խորհրդային կարգերի հաստատումից հետո ևս հավատարիմ մնաց ընկերներին, շարունակեց հետևել սփյուռքահայության կյանքում տեղի ունեցող ազգային, մշակութային, քաղաքական զարգացումներին։ Մահացավ 1947թ․-ի հուլիսի 21-ին Երևան քաղաքում։

  Մալխասյանցը 1940թ․-ին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1943թ․-ին դարձել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ և ակադեմիկոս։

 

 

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից                              



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /