• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 27, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Միջին Արևելք
09.03.2018 | 12:18

Զատկի շնորհավորության օրը բողոքի լուրջ ձայներ կարող են լսվել Պոլսում. Բագրատ Էստուկյան

«Հայ Ձայն»-ի հարցերին պատասխանում է «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

 

 

-Պարոն Էստուկյան, ներկայումս ի՞նչ իրավիճակ է տիրում Պոլսում, եւ ի՞նչ տրամադրություններ կան այդտեղ՝ Աթեշյան սրբազանի վերադարձից հետո:

-Արամ արք. Աթեշյանի՝ կառավարության որոշմամբ դարձյալ փոխանորդ նշանակվելուց հետո բնավ խաղաղ իրավիճակ չի տիրում Ստամբուլում: Ժողովուրդը խիստ անհանգիստ է այս պարտադրված ընթացքից, իսկ սա պարտադրություն է, ոչ մեկի կամքով չի եղել, հետեւաբար այս անհանգիստ իրավիճակի դեմ հուսալքություն, հիասթափություն է այժմ տիրում այստեղ:

-Սպասվո՞ւմ է, որ առաջիկայում բողոքի արտահայտություններ լինեն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ:

-Որպես դժգոհության արտահայտություն առաջիկայում շատ բաներ կարող են լինել, այդ թվում՝ անկանխատեսելի երեւույթներ: Կարող են այնպիսի բաներ պատահել, ինչ որ պատահեցին նախկինում, օրինակ, Արամ արք. Աթեշյանի տված քարոզի պահին հնարավոր է եկեղեցին դատարկվի, ժողովուրդը դուրս գա: Մոտենում է Զատիկը, եւ ես կարծում եմ, որ Զատկի շնորհավորության օրը բողոքի լուրջ ձայներ կարող են լսվել Պոլսում:

 

 

-Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Պոլսո պատրիարքական աթոռի խնդրի մասին խոսելով ասել էր, որ առաջիկայում հայ ժողովուրդը իրավասություն եւ ուժ ունի տեր կանգնելու այս աթոռին: Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա այս հայտարարությունը:

-Կարո Փայլանի՝ կառավարությանն ուղղված կոչը, որ մի միջամտեք հայոց եկեղեցու կարգ ու կանոնին, արտահայտում է ամբողջ հայաշխարհի կեցվածքը: Հայաշխարհն ուշի ուշով հետեւում է այստեղի անցուդարձին, եւ վստահ համայն հայության կողմից ընդունելի չէ եկեղեցու կարգ ու կանոնին, ավանդությանը այս ձեւով միջամտելը: Եթե պատրիարք չկա, բնական է, որ նոր պատրիարք պիտի ընտրվի: Այլ բան է տրամաբանությունից դուրս արգելելը, որը ընդունելի երեւույթ չէ: Բայց խոստովանենք, որ Պոլսում կա մի որոշ հատված, որոշ սեղանավորներ կամ հոգեւորականներ, որոնց ուրախություն է պատճառում այս երեւույթը եւ երեւույթը ներկայացնում են իբրեւ պետության կամքը: Ճիշտ է՝ պետության կամքը չի կարելի ոտնակոխել, բայց պետության կամքին հնազանդվելու էլ ստիպված չենք: Դժգոհությունը դեռ մնում է, մենք մեր դժգոհությունը հայտնում ենք, բայց պետությունը եթե ընթացք չտա, իհարկե մենք միայնակ չենք կարող ընտրություն անել, սա իրողություն է, եւ այստեղ ամբողջ խնդիրը պետության պարտադրանքին հոժարելու, հնազանդելու եւ չընդդիմանալու մեջ է. մենք, անշուշտ, ընդդիմանալու կողմնակից ենք:


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /