• USD 482.27
  • GBP 632.79
  • EUR 567.63
  • RUB 7.31
  • GEL 183.9
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.03.2018 | 14:35

Վերջնանպատակը Արցախի գյուղատնտեսության համապարփակ զարգացումն է

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի` օրերս կայացած մամուլի ասուլիսը նվիրված էր 2017 թվականի գործունեության արդյունքներին: Նախարարը միաժամանակ անդրադարձ է կատարել իրականացվելիք ծրագրերին` նշելով, որ ընդհանուր առմամբ անցած տարին գյուղատնտեսության համար բարենպաստ էր, ինչն ակնկալվոմ է նաև ընթացիկ տարում:

Համաձայն ներկայացված վիճակագրության` 2017 թվականին հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արդյունքը կազմել է շուրջ 76. 2 միլիարդ դրամ, որից 38. 261 միլիարդը բաժին է ընկնում բուսաբուծության ոլորտին, 37.760.4 միլիարդը` անասնաբուծության ոլորտին և 10.8 միլիոնը` ձկնաբուծությանը: Աճը կազմել է 7.8 տոկոս: Իրականացվել է ավելի քան 75 հազ հա աշնանացան, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին երկու տասնամյակի կտրվածքով: Միևնույն ժամանակ, արձանագրվել են ցրտահարության դեպքեր` հիմնականում ծխախոտի բերքի: Վնասված բերքի դիմաց ծխախոտագործներին տրվել է պետական աջակցություն: Կարկտահարության վնասի դիմաց խաղողագործներին և մյուս տուժածներին, գարնանացան մշակաբույսեր մշակողներին160 մլն դրամի աջակցություն է ցուցաբերվել:

Շոշափելի աշխատանք է կատարվել ոռոգման համակարգերի ներդրման և սպասարկման ուղղությամբ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ նախատեսվում է ընթացիկ տարում իրականացնել 37 խորքային հորերի հորատումը, որը հնարավորություն կտա ոռոգել շուրջ 900 հա հողատարածք:

Ժ. Միրոզոյանը կարևորեց գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգը՝ ընդգծելով ոլորտի զարգացման ուղղությունները: Հայեցակարգը համարելով գաղափարական ուղղությունների ամբողջություն` նա իբրև վերջնանապատակ նշեց հանրապետությունում գյուղատնտեսության համակողմանի զարգացումը: Հայեցակարգը կազմվել է նվազագույնը 10 տարվա կտրվածքով և ներառում է երեք հիմնական` բուսաբուծության համալիր, անասնապահությանը ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին և արոտավայրերի կառավարման մասին որոշումների նախագծերը:

Հայեցակարգն էականորեն կփոխի ոլորտի ռազմավարությունը՝ համոզված է նախարարը: Այս համատեքստում նա հատկանշեց կանոնակարգումը կամ կարգապահությունը, որը կկանոնակարգի գյուղոլորտի բոլոր հարաբերությունները: Ոլորտի համակողմանի զարգացման համար էական նշանակություն ունի մասնագետների կատարելագործումն ու մասնագիտական գիտելիքների բարձրացումը, որի շրջանակում նախարարությունը կկազմակերպի սեմինարներ և մեթոդական օգնությանը նպատակամղված այլ միջոցառումներ: Խնդիր կա նաև համալրել գյուղատնտեսական բնագավառին վերաբերող օրենսդրական դաշտը, նշեց Ժ. Միրզոյանը:

Նախարարն համոզմունքն ունի, որ հայեցակարգի կիրարկումն առաջացնելու է նոր խնդիրներ: Մասնավորապես, անհրաժեշտ կլինի խստապահանջություն դրսևորել ոչ պատշաճ ձևով գյուղատնտեսություն վարողների նկատմամբ, ստեղծել կոոպերատիվներ, ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները՝ ագրոկանոնները հստակ կատարելու համար, որպեսզի կամայական գյուղատնտեսությունից անցում կատարվի դեպի ինտենսիվ գյուղատնտեսության: Ավանդական գյուղատնտեսությունն այլևս սպառել է իրեն, և Արցախի Հանրապետությունը չպիտի հետ մնա համաշխարհային ընդհանուր զարգացումներից, եթե ուզում է իր տեղն ունենալ միջազգային շուկայում` բավարարելով ներքին և արտաքին սպառողի պահանջները: Հայեցակարգը միաժամանակ ենթադրում է արտաքին ներդրումների աճ, ոռոգման և հողի պարարտացման նոր մշակույթի ձևավորում:

Գերատեսչությունը պատրաստ է ցանկացած մարտահրավերների: Անլուծելի խնդիրներ, փակուղային իրավիճակներ չկան` եթե կա քաղաքական կամք ու արգելքները հաղթահարելու վճռականություն:



    Լրահոս
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /