• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 27, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մշակույթ
11.03.2018 | 13:04

Ցեղասպանվածի խեղճության համախտանիշով. Նաիր Յան

Հայոց ցեղասպանության փաստը մեկ դար հետո օտարազգիներին զարմանք ու տարակուսանք է պատճառում: Համաշխարհային պատմությունը լռել է, ԶԼՄ-ները լռել են, հայերս լռել ենք. օտարազգիները որտեղի՞ց պիտի իմանային, որ Թուրքիան ծրագրված ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Իրենց բացահայտումից ցնցվածՙ որոշ օտարազգիներ ֆիլմեր են նկարել Հայոց ցեղասպանության մասին ու շարունակում են նկարել: Ամերիկացի Դին Քեյնն ու Մոնթել Վիլիամսը մեկ տարի առաջ իրազեկման ցուցադրություն են սկսել: Նրանց նկարահանած «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը ներկայացվել է տարբեր երկրների մոտ հարյուր կինոթատրոններում, ցուցադրվել հեռուստատեսությամբ: Նրանք եւս պատահաբար են իմացել Հայոց ցեղասպանության մասին:

 

Դերասան, շոումեն, սերիալի Սուպերմեն Դին Քեյնը Ունսթոնի համալսարանում ուսանելու ժամանակ իր հայ ընկերոջից է տեղեկացել հայերի հետ կատարված ողբերգության մասին: Պատմաբան լինելովՙ ուսումնասիրել է թեման ու վճռել ֆիլմ նկարահանել: Իր որոշման մասին տեղեկացրել է նաեւ ընկերոջըՙ Մոնթել Վիլիամսին, որը 22 տարի զբաղվում է ռազմական պատմությամբ: Նրանց են միացել ամերիկյան ֆիլմարտադրող մի շարք ընկերություններՙ մոտ 400 հոգի եւ 2012 թվականին սկսել ֆիլմի նկարահանումները: Դրանք տեւել են 4-5 տարի:

 

«Երբ Դինը պատմեց, որ 1915-ին հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել, ես չհավատացի: Ցեղասպանությո՞ւն. եւ դրա մասին ոչ մի տեղ գրված չէ՞: Ինձ ավելի զարմացրեց այն, որ փաստորեն թուրքերը հարյուր տարի շատ խնամքով թաքցրել են այդ փաստը, ուղղակի ջնջել դասագրքերից, իսկ մյուս պետությունները, այդ թվում ԱՄՆ-ն, դեմ չեն եղել դրան: Մենք «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը շատ վայրերում ենք ցուցադրել. ամենուր հանդիսատեսն ապշած է մնացել: Մենք հասկացել ենք, որ պետք է իրազեկել միջազգային հասարակությանը. մարդիկ ոչինչ չգիտեն. այդ պատճառով էլ այս խնդիրը միջազգային հնչեղություն չի ստանում», - կարծում է Մոնթել Վիլիամսը:

 

Թեման ուսումնասիրելովՙ ֆիլմի հեղինակները դիմել են խորհրդատուների, պատմաբանների, փորձագետների օգնությանը: Ֆիլմը հենց նրանց ուսումնասիրությունների վրա է հիմնվածՙ ընդգծելով այն փաստը, որ սկսած 1884-86 թվականների համիդյան ջարդերիցՙ Թուրքիան հայերի նկատմամբ ծրագրված քաղաքականություն է բանեցնում, որը շարունակվում է նաեւ հիմա: Ֆիլմում ընդգրկված են փաստավավերագրական նյութերՙ լուսանկարներ, տեսանյութեր ոչ միայն Հայոց ցեղասպանությունից, այլեւ Ալիեւ-Էրդողան եղբայրական ելույթներից: Նրանք հաստատում են, որ մեկ ժողովուրդ են, բայց երկու պետություն, նաեւ հաստատում են, որ հայատյաց են ու հայահալած: Ժխտման ճարտարապետները հենց նրանք են: Թուրք-ադրբեջանական միասնական ճակատի 120-ամյա հաստատուն քաղաքականությունը շարունակական է. դրա վառ ապացույցը Բաքվի, Սումգայիթի ջարդերն էին, ապրիլյան պատերազմը, երբ Թալիշում ադրբեջանցիները ցեղասպանությանը բնորոշ ձեռագիր թողեցին: Նրանք ցեղասպանություն կիրականացնին նաեւ հիմա, եթե նպաստավոր պայմաններ ստեղծվեին:

 

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմում խոսվում է, որ հայերի երեք սերունդ նույն ցեղասպանների ձեռքով կոտորվել ենՙ Արեւմտյան Հայաստանում, Բաքվում, Սումգայիթում, հետո Արցախում:

 

Ֆիլմում կարմիր գծի նման անցնում է այն համոզմունքը, որ եթե Հայոց ցեղասպանությունն իրականացնողները պատժվեին, Հիտլերը հոլոքոսթ չէր իրականացնի ու չէր հայտարարիՙ հիմա ո՞վ է հիշում հայերին: Չէին լինի Հարավային Ամերիկայի, աֆրիկյան երկրների, Մերձավոր Արեւելքի երկրների ցեղասպանությունները: Անտեղյակությունը, լռությունը, անտարբերությունը, ժխտողականությունը նոր ցեղասպանություններ են ծնում:

 

Ֆիլմի հեղինակները կարծում են, որ հայոց ցեղասպանության թեման քաղաքական չէ, այլ ավելի շատ բարձրացնում է մարդու իրավունքների խախտման խնդիրը: Ամերիկյան ընկերությունների նկարահանած փաստավավերագրական 100 րոպե տեւողությամբ «Ժխտման ճարտարապետները» քիչ հավանական է, որ ծառայի իր նպատակինՙ իրազեկել համաշխարհային հանրությանը եւ զգոնության կոչ անել: Իհարկե, ֆիլմն առանձնահատկություն ունի. ի տարբերություն օտարների նկարահանած մյուս ֆիլմերիՙ այն ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանությունը 1915-ով չի ավարտվել:

 

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում էր: Ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, դիվանագետներ: Ֆիլմում ասվեց ու ցույց տրվեց, որ հենց Ամերիկայում խուսափում են Հայոց ցեղասպանության թեմայից, անգամ գովազդային ընկերություններն են հրաժարվել ֆիլմը գովազդելուց. նրանց վրա ճնշումներ են գործադրել թուրք պաշտոնյաները: Հասարակական տրանսպորտի վրա եւս չեն փակցվել ֆիլմի ազդագրերը: Իսկ կոնգրեսականները, միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչները եւս չեն թաքցրել իրենց թուրքամետ ու ադրբեջանամետ դիրքորոշումը: Ֆիլմում արծարծվում է, որ թուրք-ադրբեջանական միասնական ճակատն ամենուր իր մարդիկն ունի, հանուն իր շահերի առատ կաշառք է բաժանում, կեղծում փաստերը, հայատյացություն քարոզում: Թուրքական լոբբիինգն ամենուր իր մագիլներն է խրել ու սուտը ճշմարտության տեղ է մատուցում եւ պաշտպանում: Իսկ մենք... անօգնական ենք, խեղճ, անտարբերության մատնված, մենք սպասում ենք, թե երբ է արդարության ժամը գալու: Ազգային արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայ իրեն ոչնչացված, ջախջախված կզգա, եթե դիտի «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը: Այնպիսի զգացողություն է, կարծես 100 տարի հետո ոչինչ չի փոխվել. էլի նույն խեղճ ու նվաստացած հայացքով սպասում ենք, թե երբ են մեզ նորից ցեղասպանելուՙ վերջին հույսը դրած Սուպերմենի վրա: Ի դեպ ֆիլմի ցուցադրման ժամանակ նա նստած էր մեր նախագահի կողքին: Հայոց ցեղասպանության փաստը դարձյալ ներկայացվել է խղճահարություն առաջացնելու, արցունքներ քամելու համար: Ցնցոտիավոր որբերի շարք, մարդկային սովալլուկ խմբերՙ 1915-ին, նույն տեսարանները Բաքվում, Սումգայիթում: Նույնօրինակ պատկերներ Աֆրիկյան ժողովուրդների ցեղասպանություններից: Ազգայնամոլություն չթվա, բայց մենք էլ, աֆրիկացիներն էլ ֆիլմում նույն հարթության, նույն մակարդակի վրա էինք: Ոչ մի խոսք ու անդրադարձ, որ մեզ բնաջնջել են մեր իսկ հայրենիքում, մեզ զրկել են մեր իսկ հայրենիքից, որ մենք հարուստ մշակույթ ստեղծած ժողովուրդ ենք, որ ցեղասպանությունից հետո ստեղծվել է Սփյուռք, որը տվել է աշխարհահռչակ անուններ: Ոչ մի խոսք, թե ինչպիսի ազգ ենք մենք, ով ենք մենք: Մենք ֆիլմում հավասարվել էինք նեգրական ցեղերինՙ նույն նկարագրով ու նույն ճակատագրով: Պարզապես ցեղասպանվածների շարքի անդամներից մեկն էինք: Ամերիկյան ֆիլմարտադրողները մեղք չունեն դրանում. նրանք էլ իրենց շահն ու նպատակն ունեն եւ պարտավոր չեն խորանալ մեզ համար կարեւոր, ուրիշների համար բոլորովին անկարեւոր հարցերում: Նրանք ինքնակամ չեն բարձրացնի մեզ համար կարեւոր, քաղաքական ու պատվախնդիր հարցեր, ներանց պետք է մե՛նք ստիպեինք բարձրացնել այդ հարցերը: Բայց նախ պետք է մե՛նք գիտակցեինք այդ հարցերի կարեւորությունը: Իսկ կասկածից վեր է, որ մենք պետական մակարդակով խեղճացած ենք: 4-5 տարի շարունակ ֆիլմ է պատրաստվել, որտեղ նկարահանվել են մի շարք հայեր: Մի՞թե հնարավոր չէր ամերիկացիներին ուղղորդել այնպես, որ վերջնարդյունքում մենք այդքան խեղճ ու անճարակ չերեւայինք, որ մեր պետությունը ներկայանար արժանապատվորեն, իր իրավունքները պաշտպանողի, իր օրինակովՙ բոլոր ցեղասպանությունները դատապարտողի դիրքերից: Ցեղասպանվածի համախտանիշը մեր արյան մեջ է մտել ու մեզ արդեն դուր է գալիս, երբ Իհարկե, իմացել ենք, որ ամերիկացիները նման ֆիլմ են նկարում. այնտեղ խոսում է նաեւ մեր նախագահը: Բայց ի՞նչ է խոսում: Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն էլ են խոսում, բայց ի՞նչ ու ինչպե՞ս են խոսում. նախահարձակ լինելով, ագրեսիվ, ուժի դիրքերից, հաստատակամ, տիրաբար, թքած ունենալով բոլորի կարծիքի ու մարդու իրավունքների բոլոր կոնվենցիաների վրա: Հիմա եկեք պատկերացնենք, որ ամերիկացիները ֆիլմ են նկարում թուրքերի կամ ադրբեջանցիների մասին: Կասկածից վեր է, չէ՞, որ նրանց կողքին կանգնած կլինեին առնվազն Ալիեւի ու Էրդողանի խորհրդականները:

 

Հ.Գ.- «Ժխտման ճարտարապետները» ֆիլմում որպես ցեղասպանության ականատեսներ ու վերապրողներՙ նկարահանվել էին 105-ամյա Մովսես Անեհյանն ու 108-ամյա Եպրակսի Գեւորգյանը: Եպրակսի տատը պատմում էր սպանդի սահմռկեցուցիչ դեպքերը: Այնտեղ, որտեղ նկարահանվել էր նա, մի ավերակ սենյակ էրՙ մգլոտած-բորբոսնած պատերով, ջարդված մահճակալով ու անխնամ անկողնով: Այդտեղ է ապրում ցեղասպանություն վերապրած Եպրակսի Գեւորգյանը: Հետո էլ ամերիկացիներից նեղանում եմ, որ մեզ հավասարեցրել են նեգրական ցեղերի հետ:

 

Նաիր Յան/ԱԶԳ


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /