• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 26, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
12.03.2018 | 11:45

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբը պատրաստվում է Մայիսյան ձեռնարկներին

Մարտի 11-ին տեղի ունեցավ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի հերթական ժողովը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային ծրագրեր։

Մայիսյան միջոցառումների կազմակերպում

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբը մշտապես ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվել սպասվող միջոցառումներին, ուստի  որոշել է այժմվանից օրակարգային դարձնել Մայիսյան միջոցառումներին պատրաստվելու հարցը, որպեսզի կայանալիք միջոցառումները առավելագույնս կազմակերպված բնույթ կրել։

ՌԱԿ անդամների հավելում

Արմավիրի ՌԱԿ ակումբն իր ակտիվ գործունեության ընթացքում բազմաթիվ միջոցառումներ և ծրագրեր է իրականացրել՝ այդպիսով դառնալով քաղաքի երիտասարդության համար կայուն և համագործակցող խմբի օրինակ, իսկ ցանկացած խումբ հզոր է իր ակտիվ և համագործակցող անդամների քանակով: Ուստի կարևոր է քաղաքի ակտիվ երիտասարդությանը մեր ծրագրերին և միջոցառումներին ներգրավելու հարցը։ Կայացած ժողովի ընթացքում որոշվեցին ՌԱԿ անդամների հավելման գործում ձեռնարկվելիք գործողությունները։

Արտաքին կապեր այլ տեղական ՀԿ-ների հետ

Ցանկացած կայացած ակումբի հաջողության հիմքում ընկած է նաև ակտիվ համագործակցությունը տեղական այլ կառույցների և ՀԿ-ների հետ։

Հենց այս միտքը հաշվի առնելով՝ ակումբի ժողովի ընթացքում քննարկեց հետագա միջոցառումներում տեղական կառույցների և ՀԿ-ների հետ համագործակության հարցը։ Ակումբի հորիզոնում արդեն կան կառույցներ, որոնց հետ համագործակցելու ծրագրեր են առկա։

Անգլերենի և նկարչական դասընթացների արդյունավետության մասին բաց քննարկում

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Արմավիրի ՌԱԿ ակումբում անցկացվում են անգլերենի և նկարչության դասընթացներ, որոնք արդեն սպասվածից ավելի գոհացուցիչ արդյունքներ են գրանցել։

Անգլերենի դասընթացի մասնակիցները արդեն կարողանում են գրել շարադրություններ, թարգմանել տեքստեր, արտահայտել մտքեր և այլն։ Վերջիններս դասընթացին հաճախում են պարտաճանաչ կերպով և դասապրոցեսին ամենայն լրջությամբ են մոտենում։

Մասնակիցները նկարչական դասընթացներին ևս հաճախում են ամենայն պատասխանատվությամբ, ոչ միայն ավագ, այլ նաև կրտսեր մասնակիցները սիրով են իրենց ձեռքը վերցնում վրձինը և նկարում:

Մայրության տոնին ընդառաջ ցուցահանդեսի կազմակերպում

Մոտենում է մայրության և գեղեցկության օրը և այդ առիթով նկարչական դասընթացների մասնակիցները հրաշալի անակնկալ ունեն հայ մայրերին, իսկ անակնկալը կլինի նկարներով։

Մասնակիցները արդեն ունեն աշխատանքներ, որոնք ներկայացնելու են մայրության տոնին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսում։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ժողովի ընթացքում քննարկվեցին նաև ցուցահանդեսի կազմակերպմանն առնչվող հարցերը: Կազմվեց խումբ, որը զբաղվելու է ցուցահանդեսի կազմակերպմամբ։

 

ՀԳ.  Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի այս ժողովը նաև տոնական էր, իսկ տոնը կանանց և աղջիկների  մեկամսյակն էր, որի առթիվ ակումբի անդամ տղաները փորձեցին օրը անմոռաց և երջանիկ դարձնել իրենց ճանապարհին փարոսի պես շողացող աղջիկների համար։

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք  բոլոր կանանց և աղջիկներին գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ՝ ցանկանալով նրանց երջանկություն և նպատակների իրականացում։

Տարոն Լուկաշին

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

 

 



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /