• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Աշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, 100ամյակին ընդառաջ
13.03.2018 | 13:29

Օլեգ Տաբակովի շնորհիվ առաջին անգամ Մոսկվայի բեմից հնչեց Հայոց ցեղասպանության մասին

Օլեգ Տաբակովի մահվան լուրը խորը տխրություն է պատճառել արվեստագետի երկրպագուներին ոչ միայն Ռուսաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս՝ Հայաստանում: Տաբակովի մասին բազմաթիվ հուշեր, ցավակցագրեր են լույս տեսնում երկու երկրների առաջատար լրատվամիջոցներում եւ պարբերականներում:

Թատրոնի եւ կինոյի անվանի դերասան, ռեժիսոր, Օլեգ Տաբակովը ավելի քան կես դար փայլել է բեմի վրա եւ կինոյում: Նա նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում եւ մասնակցել է բազմաթիվ թատերական ներկայացումների: Օլեգ Տաբակովի ձայնով է խոսում բոլորի կողմից  սիրված «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի կատուն՝ Մատրոսկինը:  

Ռուսաստանում եւ Հայաստանում շատ հայտնի արվեստագետներ պատմում են, որ  Տաբակովը սիրահարված էր Հայաստանին եւ կարծում էր, որ փոքրիկ երկիրը տաղանդների իրական գանձարան է: Նրան հատկապես հիացմունք են պատճառել հայտնի  կինոգործիչների Սերգեյ Փարաջանովի, Էդմոնդ Քեոսայանի եւ Ռոման Բալայանի ստեղծագործությունները:

Տաբակովի ընկերներից էր 2017 թ.-ին կյանքից հեռացած Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, ում հավաստմամբ, հենց Տաբակովի շնորհիվ է 2004թ.-ին հանդիսատեսին ներկայացվել Չեխովի  «Լուսնային հրեշ» ներկայացումը, որը պատմում է 1915թ. Հայոց

Իր հուշերում Ալեքսանդր Գրիգորյանը հաճախ է նշել, որ Տաբակովը շատ էր սիրում Երեւանը եւ ոչ մի հնարավորություն բաց չէր թողնում գալու Հայաստանի մայրաքաղաք եւ խաղալու  հայ հանդիսատեսի համար:

Հիշեցնենք, որ Օլեգ Տաբակովը մահացել է երեկ՝ 2018թ.-ի մարտի 12-ին, Մոսկվայում` 82   տարեկան հասակում:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /