• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
13.03.2018 | 13:00

Ադրբեջանական զորավարժությունները և ընտրություները

Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, Ադրբեջանը մարտի 12-ից լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել, որոնք տևելու են 5 օր և ավարտվելու են մարտի 17-ին։ Զորավարժություններին ներգրավված են մինչև 25 հազար զինվոր և սպա, մոտ 250 տանկ և այլ զինտեխնիկա, 1000 միավոր հրթիռահրետանային կայանքներ և ականանետեր, ինչպես նաև 50 միավոր ավիացիոն տեխնիկա՝ ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

 

Հայտնի է նաև, որ այս զորավարժությունները սկսվել են միջազգային իրավունքի նորմերի  խախտմամբ, ինչի մասին հայտնել է ՀՀ ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ կազմակերպվող զորվարժության մասին ԵԱՀԿ-ին նախօրոք չի տեղեկացվել։ Նշենք, որ ըստ գործող միջազգային նորմերի, զորվարժությունների մասին ԵԱՀԿ անդամ պետությունները ոչ միայն պետք է նախապես հայտնեն այդ կառույցին, այլև դեռևս մեկ տարի առաջ նախանշեն իրենց օրակարգում և կանխավ հաղորդեն հարևան  պետություններին։

Սակայն վերը նշվածից ոչ մեկն Ադրբեջանը չի կատարել: Սա ոչ միայն միջազգային նորմերի խախտում է, այլև ցուցիչն է այդ պետության՝ թե՛ ԵԱՀԿ-ի, թե՛ ընդհանրապես տարածաշրջանում անվտանգության պահպանման հիմնախնդիրների վերաբերյալ ունեցած վերաբերմունքի։ Ադրբեջանի նման պահվածքը և չնախատեսված զորավարժության իրականացումը շատ մասնագետներ կապում են այդ պետությունում ապրիլին սպասվող նախագահական ընտրությունների հետ։

 

Իլհամ Ալիևը Արցախյան հիմնահարցը միշտ էլ կապել է իր նախըտրական քարոզի հետ՝  այն օգտագործելով այսպես կոչված ազգային միասնությունը ցույց տալու համար։ Այդպիսի ատելության քարոզի մի մաս է կազմում նաև ռազմական զորավարժություների կազմակերպումը, որը նաև գործող նախագահի կողմից սեփական ռազմական «հզորության» ցուցադրման քայլ է։ Այսինքն, կարելի է պնդել, որ սկսված լայնամասշտաբ զորավարժությունը Ալիևի նախընտրական քարոզարշավի  կարևորագույն մասն է կազմում։

 

Կարելի է կանխատեսել, որ նախընտրական շրջանում հակահայկականությունը և Հայաստանի նկատմամբ ատելության քարոզը բոլոր թեկնածուների քարոզարշավի կարևորագույն մասն է կազմելու։ Վերջիններս ատելության քարոզը դիտարկում են որպես համախմբման միակ ռեսուրս, ինչը նաև այդ «ազգի» չկայացվածության և անկազմակերպության ցուցիչն է: Հասկանալի է, որ այս պայմաններում զորավարժություները «լավ» միջոց են դառնում սեփական ուժի ցուցադրման համար։ Սակայն այն նաև ցույց է տալիս, որ հարևան պետությունում նախագահի աթոռի համար ձևական պայքարում վերջիններս ոչինչ չունեն քննարկելու ու առաջարկելու, որը հնարավորություն կտա թեկնածուներին գրավել բնակչության ուշադրությունը։

 

Այս մտավոր խեղճության պատճառը ոչ միայն այդ պետությունում տիրող տոտալիտար կառավարման համակարգն է, այլև հայատյացության քարոզը, որը պետական մակարդակով տարվում է տարիներ շարունակ։ Պետք է նկատենք նաև, որ այդ քարոզը ոչ միայն պետական քաղաքականության արդյունքն է, այլև ադրբեջանցիների մշակույթի մի մասն է, որը հետխորհրդային շրջանում պետական քաղաքականության կարգավիճակ է ստացել։ Սկսված ռազմական վարժանքները բացի զուտ ռազմական իրադարձություն լինելուց նաև ըդգծված քարոզչական և հակահայկական բնույթ են կրում և ուղղված են Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /