• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.03.2018 | 13:03

Ավելի քան հինգ անգամ ավելացել են ցորենի և ալյուրի շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսվարողները. ՏՄՊՊՀ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքների համաձայն, հանրապետության

 

ցորենի և ալյուրի շուկաներում վերջին տարիներին արձանագրվել են կարևոր փոփոխություններ, ավելացել է նոր տնտեսվարողների թիվը, ինչի արդյունքում նվազել է ոլորտի կենտրոնացվածության աստիճանը, նվազել են այս շուկայում խոշոր ընկերությունների մասնաբաժինները եւ ուժեղացել է մրցակցությունը: Ըստ հանձնաժողովի, 2017 թվականին մեր երկրում ցորենի ներմուծման, տեղական արտադրության և իրացման ծավալները կազմել է 468 հազար տոննա: Շուկայում գերիշխող են «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ընկերությունները:

 

2017 թվականին ալյուրի ներմուծման և տեղական արտադրության ծավալները կազմել են 198 հազար տոննա: Այս շուկայում , ի թիվս «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ՍՊԸ-երի, առկա են ևս 58 ընկերություն, որոնք գործունեություն են իրականացնում հիմնականում մարզերում: Ավելի քան հինգ անգամ ավելացել են ցորենի և ալյուրի շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսվարողները:

 

Եթե 2012 թվականին Հայաստան ցորենի ներմուծում է իրականացրել 22 տնտեսվարող, ապա 2017 թվականին՝ 85: 2012 թվականին ալյուր է ներմուծել 23 տնտեսվարող, իսկ 2017 թվականին՝ 133: 2012 թվականից Հայսատանում նկատվում է ալյուրի գնի նվազման միտում: Եթե 2012 թվականի վերջին և 2013 թվականի սկզբին հանրապետությունում 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը կազմում էր 268 դրամ, ապա 2017 թվականի վերջին նույն տեսակի ալյուրի վաճառքի գինը՝ 204 դրամ՝ 24 տոկոսով էժան:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /