• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
13.03.2018 | 12:06

Հայաստանն ու Ադրբեջանը 700 միլիոն դոլարի զենք են գնել. զեկույց

Ռուսաստանը առաջատարն է այն երկրների ցանկում, որտեղից Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինություն են ձեռք բերել։

Բաքուն նաև մեծ քանակությամբ զենք է գնել Իսրայելից։

2016-2017 թվականներին Հայաստանն ու Ադրբեջանը 700 միլիոն դոլարի զենք են գնել։ Այդ մասին նշված է «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) նոր զեկույցում։

Կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանը 2016-2017 թվականների ընթացքում զենքի ներմուծման առումով աշխարհում 54-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Վերջին երկու տարիների ընթացքում հանրապետությունը 124 միլիոն դոլարի զենք է գնել։

Իսկ Ադրբեջանը 27-րդ տեղում է` երկու տարվա ընթացքում այն 551 միլիոն դոլարի զենք է գնել։

 
 

Հաշվետվության համաձայն` Հայաստանին զենքի մատակարարումների 100%-ն ապահովել է Ռուսաստանը: Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը գնել է BM-9A52 «Սմերչ» ՀԿՌՀ-ներ (6 միավոր), Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ (200 միավոր), 9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ:

Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարները Ռուսաստանն ու Իսրայելն են։ Իսկ 2017 թվականին Ադրբեջանն Իսրայելից 4 միավոր OPV-62 ռազմանավ, 40 միավոր Orbiter-1K անօդաչու թռչող սարք (ներառյալ երկրում արտադրվածները), 215 միավոր Spike-NLOS հակատանկային հրթիռ է գնել:

Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է «ՏՈՍ-1» ծանր հրանետային համակարգ՝ 36 միավոր, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ՝ 40 միավոր, 9Մ123/ԱՏ-15 հակատանկային հրթիռներ՝ 800 միավոր, 9Պ157-2 Քրիզանտեմա-Ս հակատանկային համալիրներ՝ 24 միավոր:

Բաքուն նաև գնումներ է իրականացրել Սլովակիայից` այդ երկրից ներկրելով 18 միավոր «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգ: Չեխիայից Բաքուն ներկրել է 10 միավոր 122-մմ RM-70 համազարկային կրակի ռեակտիվ կայան։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /