• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Աշխարհի ձայն, Լրահոս
13.03.2018 | 18:30

Էրդողանը Թուրքիան տոտալիտար բանտ է դարձնում. Washington Post

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրն աստիճանաբար տոտալիտար բանտի է վերածում, գրում է The Washington Post- ը:

Պարբերականի հրապարակման համաձայն՝ Միացյալ Նահանգները եւ այլ երկրներ պետք է հրապարակայնորեն հայտարարեն Թուրքիայի ղեկավարի բռնապետության մասին եւ դեմ հանդես գան այդ պետության ներկա վիճակին:

Թուրքիայի ներկայիս նախագահի ներքո առան ց այդ էլ բարդ վիճակում գտնվող թուրքական ժողովրդավարությունը վերածվում է դիկտատուրայի, գրում է The Washington Post- ը:

«Աստիճանաբար, բայց անխախտ կերպով այն երկիրը, որը ժամանակին ձգտում էր լինել չափավորության օրինակ, նախաահ Էրդողանի կողմից վերածվում է գորշ, տոտալիտար բանտի»,- նշված է հոդվածում:

Ասվածի վերջին դրսեւորումը 23 լրագրողի 2-7 տարով դատապարտելն էր: Ըստ նրանց ուղղված մեղադրանքների` նրանք ահաբեկչական կազմակերպության անդամներ են եւ դրա մասին գրառումներ՝ թվիթթեր են հրապարակել: Երկու այլ անձինք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական կազմակերպությունը սատարելու համար:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով 2016 թ. ձախողված հեղաշրջման թիրանխ էր, ճնշում է գործադրում իր ենթադրյալ թշնամիների վրա մամուլում, կառավարությունում, գիտակրթական օջախներում եւ իրավապահ մարմիններում: Արդյունքում, ձերբակալվել է ավելի քան 60 հազար մարդ, 150 հազարը ստիպված են եղել հեռանալ աշխատանքից:

Իսկ ներկայումս էլ «Cumhuriyet»-ի  նախկին եւ ներկայիս 17 աշխատակիցների դեմ դատաքննություն է իրականացվում:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /